Վրաստանում ադրբեջանցիները սադրում են ազգամիջյան բախում. Արմեն Ավետիսյան
Արխիվ 16-20
Այսօր կեսօրին Վրաստանի Քվեմո-Քարթլի նահանգի մեծամասամբ ադրբեջանցիներով բնակեցված Մառնեուլի քաղաքում Վրաստանի քաղաքացիներ հանդիսացող մի խումբ ադրբեջանցիներ, հակահայկական բողոքի հավաք են կազմակերպել «Վերջ օկուպացիային-ազատություն Ղարաբաղին» եւ «Այս պայքարում Վրաստանը համերաշխ է Ադրբեջանի հետ» կարգախոսերով: Այս մասին տեղեկացնում է «Ջավախք» բարեգործական հիմնադրամի գլխավոր տնօրեն, ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ եւ մանրամասնում. «Սա ոչ այլ ինչ է, քան ռազմատենչ կոչ հակամարտության կողմ չհանդիսացող երրորդ երկրում եւ միջէթնիկ բախմանը նպաստող գործողություն բազմազգ Վրաստանում: Իսկ հակահայկական բողոքի հավաքից հետո, նույն Քվեմո-Քարթլի նահանգի Սադախլո բնակավայրի ոստիկանության շենքի մոտակայքում մի խումբ ադրբեջանցիներ ծեծի են ենթարկել ազգությամբ հայ երիտասարդի եւ դիմել փախուստի: Սա շատ վտանգավոր միջադեպ է եւ կարծում եմ՝ Վրաստսնի իրավապահ մարմիները պետք է անհապաղ կանխեն նման միջադեպերը՝ մեղավորներին պատժելով օրենքի ամբողջ խստությամբ: Հակառակ դեպքում՝ այն հղի է անկանխատեսելի եւ անցանկալի հետեւանքներով»:
https://iravunk.com/sim/?p=117254&l=am/