Ռուսաստանաբնակ միլիադատեր Սերգեյ Սարկիսովը պարտավորվել է փոխհատուցել հայերի կողմից ադրբեջանական բիզնեսին պատճառված վնասը

Արխիվ 16-20

Ռուսաստանաբնակ հայազգի միլիարդատեր, «ՌԵՍՕ-Գարանտիա» ապահովագրական ընկերության համասեփականատեր Սերգեյ Սարկիսովը, անդրադառնալով Մոսկվայում հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների միջև բախումներին, հայտարարել է, որ իր ընտանիքը պատրաստ է փոխհատուցել հայերի կողմից ադրբեջանական բիզնեսին պատճառված վնասը: Գործարարը վստահություն է հայտնել առ այն, որ իր հետ համակարծիք կլինեն ադրբեջանցի գործարարները, որոնք ևս կփոխհատուցեն անկարգությունների հետևանքով հայերի գույքին պատճառված վնասը:

Ինչպես նշում է rbc.ru-ն, միլիարդատերն այս մասին ասել է  Սարկիսովների ընտանիքի, ինչպես նաև «Հայերի ասամբլեա»-ի անունից նամակ-դիմումում:

Սարկիսովն ընդգծել է, որ ամաչում է նրանց փոխարեն, ովքեր, գտնվելով հայրենիքից հեռու, սեփական ազգայնականության բարբարոսային արտահայտում են իրականացնում՝ մարդկանց ծեծելով ու սպանելով միայն ազգային պատկանելության պատճառով:

Նա դիմել է հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչներին՝ կոչ անելով հրաժարվել բռնությունից ու կանգնեցնել նրանց, ովքեր, արտասահմանում գտնվելով, անկարգություններ են սադրում:

«Նախապապիս  մորթել են ազգային և կրոնական ատելության հողի վրա, իսկ պապիս ու նրա քրոջը փրկել են այդ նույն ազգի այլ ներկայացուցիչներ՝ լավ մարդիկ, ովքեր վտանգել են սեփական կյանքը: Ամեն ազգի մեջ էլ կան մարդիկ, որոնցով հպարտանում ես և որոնց համար ամաչում ես: Ես և եղբայրս ծնվել և մեծացել ենք Մոսկվայում: Ես շատ ադրբեջանցի ընկերներ ունեմ՝ հրաշալի և վեհանձն մարդիկ, որոնց հետ ընկերությունն ինձ համար շատ թանկ է: Ես նրանց առաջ ամաչում եմ այն վանդալների պատճառով, որոնք որոշել են իրենց ազգային ինքնագիտակցումը դրսևորել բռնության և ավերման միջոցով: Ես ամաչում եմ իմ հայ բարեկամների ու ընկերների առաջ նրանց համար, ովքեր, իրենց հայրենիքից հեռու գտնվելով, ազգայնականության բարբարոսային դրսևորում են սկսել՝ մարդկանց սպանելով ու ծեծելով միայն այլ ազգի ներկայացուցիչ լինելու համար:Դիմում եմ հայ և ադրբեջանական մտավորականության, բիզնես ոլորտի ներկայացուցիչներին՝ կանգնեցրեք, խելքի բերեք վանդալներին ու ծայրահեղականներին: Բացատրեք, որ մեր ազգերին հարիր չէ հարցեր պարզաբանել այն տանը, որտեղ մեզ ընդունել են, ապրելու ու աշխատելու, երեխաներին սովորելու հնարավորություն տվել: Ես նկատի ունեմ Ռուսաստանը: Մի խայտառակեք ձեր ժողովուրդներին, ձեր նախնիներին: Այն, ինչ տեղի է ունենում վերջին օրերին տանտերերի նկատմամբ անշնորհակալության և անարգանքի անթույլատրելի դրսևորում է: Կանգնեցրեք նրանց, ովքեր Ռուսաստանի սահմաններից դուրս իրենց հայրենակիցներին ծայրահեղականության և բռնության են սադրում: Մեր ընտանիքը պարտավորվում է փոխհատուցել  ադրբեջանցի գործարարների սեփականությանը հասցված վնասը, որը պատճառել են հայերը՝ հիմարության կամ մոլորվածության պատճառով հավաստացած լինելով, որ իրական տղամարդը նա է, ով ավելի բարձր է բղավում ու ապակիներ է կոտրում: Նրանց համար, ովքեր մոռացել են հիշեցնեմ՝ տղամարդը նա է, ով, նայելով աչքերի մեջ, հետ է շպրտում իրեն կամ իր ընտանիքը վիրավորողին, ով պաշտպանում է հայրենիքը ոչ թե հյուրընկալած երկրում, այլ նախնիների հողում: Վստահ եմ, որ ադրբեջանցի գործարարները մեզ հետ համակարծիք են և նույնկերպ կվարվեն»,-ասել է Սարկիսովը:

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ի գիշերը Մոսկվայում մի խումբ ադրբեջանցիներ ագրեսիվ կերպով, կազմակերպված հարձակվել են տեղի մի շարք հայ բնակիչներ վրա, ծեծի ենթարկել նրանց, հայհոյել, մեկ այլ խումբ էլ հարձակվել է հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաների վրա, փշրել ապակիները, ծեծի ենթարկել վարորդներին:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում