Ձմերուկի 7 առողջարար հատկություն, որոնց մասին պետք է իմանաք

Արխիվ 16-20

Ամառը թարմ ու հյութառատ ձմերուկ օգտագործելու ժամանակն է: Այն զովացնում է ու մեր օրգանիզմի համար ապահովում հեղուկի այն չափաբաժինը, որի կարիքն այդքան ունենք ամռան այս տապին, սակայն ամեն ինչ միայն այսքանով չի սահմանափակվում: Ահա ձմերուկի 7 առողջարար հատկություն, որոնք կապշեցնեն ձեզ ու կստիպեն բոլորովին այլ աչքերով նայել այս բանջարեղենին:

♦ Սրտանոթային և ոսկրային առողջության համար
Ձմերուկը պարունակում է լիկոպեն, որը հատկապես առողջարար է սրտանոթային համակարգի առողջության համար, և վերջերս նաև ճանաչվել կարևոր գործոն՝ ոսկրերի առողջության պահպանման համար: Ձմերուկը օգտակար է սրտանոթային համակարգին, քանի որ այն լավացնում է արյան շրջանառությունն ու կարգավորում արյան ճնշումը: Լիկոպինը, որը պարունակում է ձմերուկը (ինչպես նաև լոլիկը), նվազեցնում է թթվածնային ճնշումը, որը, որպես կանոն, ազդում է ոսկրերի այն բջիջների զարգացման վրա, որոնք ներգրավված են օստեոպորոզի պաթոգենզի մեջ: Սա նշանակում է, որ ձմերուկը օգտակար է ոսկրերի ամրության համար: Այն նաև հարուստ է պոտասիումով, որն օգնում է վերականգնել օրգանիզմի կալցիումը:
Եվս մեկ պատճառ ոսկրերի ու հոդերի առողջության ու ամրության համար:

♦ Նվազեցնում է օրգանիզմի ճարպերը
Ձմերուկը պարունակում է ցիտրուլին ամինաթթուն, որը նվազեցնում է ճարպային բջիջներում ճարպի կուտակումը:

♦ Հակաբորբոքային ու հակաօքսիդանտ
Ձմերուկը հարուստ է ֆենոլիկ միացություններով, ինչպես, օրինակ, Ֆլավոնոիդներով, կարոտենոիդներով ու տրիտերպենոիդններով: Կարոտենոիդ լիկոպենը, որով հարուստ է ձմերուկը, հատկապես օգտակար է նրանով, որ նվազեցնում է բորբոքային պրոցեսներն ու չեզոքացնում ազատ ռադիկալները: Այն պարունակում է նաև տրիպտերպենոիդ կուկուրբիտացին E, որը հակաբորբոքային ազդեցություն ունի օրգանիզմում:

♦ Միզամուղ և երիկամների առողջության համար
Ձմերուկը բնական միզամուղ է, որը միաժամանակ չի վնասում երիկամները՝ ի տարբերություն ալկոհոլի ու կոֆեինի: Ձմերուկը նպաստում է լյարդում ամոնյակի (սպիտակուցների ճեղքման ու մարսման արգասիք) քայքայման գործընթացին, որը հանգստացնում է երիկամների լարվածությունն ու նպաստում օրգանիզմից ավելորդ հեղուկի ազատմանը:

♦ Մկանային ու նյարդային առողջության համար
Հարուստ լինելով պոտասիումով` ձմերուկը հրաշալի բնական էլեկտրոլիտ է` այսպիսով կարգավորելով նյարդերի ու մկանների աշխատանքը: Պոտասիումն է որոշում մեր մկանների կծկման հաճախականությունն ու ուժգնությունը, ինչպես նաև կարգավորում օրգանիզմում նյարդերի գրգռվածություննը:

♦ Աչքերի առողջության համար
Ձմերուկը բետա-կարոտինի հրաշալի աղբյուր է, որը օրգանիզմում փոխակերպվում է վիտամին A-ի: Այն օգնում ծիածանաթաղանթի պիգմենտների արտադրմանն ու կանխում աչքի խնձորակի` ծերացման հետևանքով առաջացած վնասվածքները, ինչպես նաև կանխում գիշերային կուրությունը: Վիտամին A-ն նաև նպաստում է առողջ մաշկ, ատամներ, փափուկ ու ոսկրային հյուսվածքներ ունենալուն:

♦ Իմունային հաակարգի ու բջիջների վնասվածքի համար
Ձմերուկը մեծ քանակությամբ վիտամին C է պարունակում, որը չափազանց օգտակար է իմունային համակարգի համար: Բազմաթիվ հետազոտություններ նաև ցույց են տվել, որ վիտամին C-ն օգնում է բուժել վերքերը՝ նպաստելով հյուսվածքների կապերի ձևավորմանը:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում