Անգլիայի սահմանափակումները չեն անդրադառնա «Ռեալի» անձնակազմի վրա
Արխիվ 16-20Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ» պատասխան հանդիպումը հնարավոր էր չեղարկվեր` կապված Իսպանիայում կորոնավիրուսի նոր ալիքի բռնկման հետ։
«Արքայական» ակումբն Անգլիա մեկնելուն պես պետք է ինքնամեկուսացվեր, սակայն ինչպես նշում է Sky Sports-ը, ՈւԵՖԱ-ն համաձայնության է եկել Մեծ Բրիտանիայի կառավարության հետ և այժմ մադրիդյան ակումբը ստիպված չի լինի 14 օր անցկացնել մեկուսացման մեջ։
«Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա օգոստոսի 7-ին` «Էտիհադ» ստադիոնում։
Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել է 2-1 հաշվով` հօգուտ անգլիացիների։

