«Մոտենում ենք ռեկորդի». «Սպարտակ» ՖԱ
Արխիվ 16-20Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբն իր պաշտոնական թվիթերյան էջում գրառում է կատարել և հեգնանքով վերհիշել Ռուսաստանի գավաթի կիսաեզրափակիչում չեղարկված գոլը։
«Մոտենում ենք ռեկորդի. 7 օր առանց չեղարկված գոլերի»,- նշված է մոսկովյան ակումբի գրառման մեջ։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի գավաթի կիսաեզրափակիչ փուլի «Սպարտակ» - «Զենիթ» խաղում մրցավարը չեղարկել էր Սամուել Ժիգոյի գոլը, ինչի արդյունքում հանդիպումն ավարտվել էր «Զենիթի» հաղթանակով` 2-1 հաշվով։

