Այս լարված իրավիճակում Նիկոլ Փաշինյանը իր վերջին ճառը արտասանեց կորոնավիրուսի մասին ու եւս գնաց արձակուրդ. Աղասի Ենոքյան

Արխիվ 16-20

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կարծում եմ, բոլորի համար ակնհայտ դարձավ, որ Ադրբեջանի ձեռնարկած տավուշյան ավանտյուրան լավ եւ բազմաշերտ նախապատրաստված պատերազմական գործողություն էր՝ դիվանագիտական, քարոզչական, իր սփյուռքի, Թուրքիայի, միջազգային կառույցների հետ մշակված բազմաթիվ գործողությունների հավաքածուով։ Սկզբում զարմացանք, երբ Ադրբեջանը, որ միշտ կոծկում էր իր զոհերի թիվը, այս անգամ սկսեց լայնորեն ներկայացնել, թե հայերը իրենց ինչ կորուստներ են պատճառել։ Ադրբեջանում տասնամյակներով չէին տեսել բազմահազարանոց ցույցեր՝ այս անգամ տեսան։ Անգամ այս լոկալ ռազմական բախման առիթով ցույցեր եղան նաեւ Թուրքիայում, թուրք լիդերները սկսեցին ագրեսիվ հայտարարություններով հանդես գալ։ Ադրբեջանական սփյուռքը չունի ուժեղ կառույցներ, սակայն նրանք եւս միասնական եւ համալարված գործեցին թե գործարարների կողմից արգելքներով, թե բախումներ հրահրելով․ այստեղ եւս ակնհայտ էր Ադրբեջանի պետության դերը։ Այսինքն, տավուշյան դեպքերը միայն առիթ էին, եւ բաց թողնվեց կուռ, բոլոր առումներով խնամքով լարված զսպանակը։

Արդյո՞ք մենք գիտեինք այս մասին։ Բանակը միշտ գիտի եւ միշտ պատրաստ է կատարելու իր սպեցիֆիկ գործը՝ ռազմական միջոցներով Հայաստանը պաշտպանելը։ Դա լավ է, բայց տպավորություն կա որ մեր հետախուզական ծառայությունը տեղյակ չէր Ադրբեջանի մյուս նախապատրաստություններից։ Դավիթ Շահնազարյանը, Արմեն Աշոտյանը, բազմաթիվ այլ գործիչներ կոնկրետ օրինակներով կանխատեսել էին Ադրբեջանի առանձին գործողությունները, ու թեեւ այդ կանխատեսումները իրականություն դարձան, սակայն դրանք ահազանգ չդարձան պետության համար։ Նորից ցավով նշենք, որ ԱԱԾ-ն միայն ներքին թշնամիների դեմ էր պայքարում, պոակը շարունակում էր ներքին զազրախոսությունները, մերկ պահելով արտաքին քարոզչության դաշտը, դիվանագիտությունը քնած էր։

Մեր նախապատրաստությունը այս ամենին ոչ թե զրոյական մակարդակի վրա էր, այլ նույնիսկ բացասական, քանի որ Եկեղեցուն, դասական կուսակցություններին ու կառույցներին Հայաստանի իշխանությունները զբաղեցնում էին նրանց վրա հարձակումներից պաշտպանվելով, թույլ չտալով ավելի էֆեկտիվ գործել Սփյուռքում։

Պետք է գիտակցենք, Ադրբեջանի սանձազերծած այս պատերազմը՝ իր պրոքսի բաղադրիչներով, չի ավարտվել, շարունակվում է, եւ որեւէ հիմք էլ չկա պնդելու, որ նրանք չունեն նոր մշակումներ՝ ինչպես արտասահմանում, այնպես էլ սահմանին։

Լավ, ենթադրենք, մեր անպատրաստությունը, մեր անշնորհքությունը անցյալում է, տեսնենք, արդյո՞ք պետական կառույցները խելքի են եկել եւ սկսել են ադեքվատ աշխատել․ նայենք վերջին 1-2 օրվա լրահոսին։ Դիվանագիտության արձագանքները շարունակում են մնալ ուշացած եւ թույլ։ ԱԱԾ-ն փորձեց Ադրբեջանի դեմ պայքարի իմիտացիայի ստեղծել եւ ինչ-որ հեռախոսահամարներ հրապարակեց, ու խայտառակ եղավ։ Հայ ժողովուրդը շարունակում է պայքարել Հայաստանի Հանրապետության դեմ՝ հայ գրականություն ունենալու իրավունքի համար։ Այս լարված իրավիճակում արձակուրդ գնաց Սփյուռքի հարցերով հանձնակատարը։ Նիկոլ Փաշինյանը իր վերջին ճառը արտասանեց կորոնավիրուսի մասին ու եւս գնաց արձակուրդ։»:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում