Լիբիայում կրկին ռուսական Միգ-29 կործանիչներ են նկատվել
Արխիվ 16-20Լիբիայում կրկին ռուսական արտադրության ՄիԳ-29 կործանիչներ են նկատել։ Հուլիսի 26-ին համացանցում հայտնված տեսանյութի վրա ուշադրություն է դարձրել «Ռազմական իրազեկիչ» Telegram-ալիքը:
Հրապարակված կադրերում ֆիքսվել է երկու կործանիչների թռիչքը։ Նշվում է, որ հոլովակը նկարահանվել է լիբիական Սիրթ քաղաքի շրջանում, որը ներկայումս պահում է Լիբիայի ազգային բանակը (ԼԱԲ)՝ ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի ղեկավարությամբ: Աղբյուրի տվյալներով՝ տեսանյութում հայտնված ինքնաթիռները պատկանում են Վագների ռուսական մասնավոր ռազմական ընկերությանը։

