Տեր Շտեգենը վիրահատության կենթարկվի
Արխիվ 16-20«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը հնարավոր է վիրահատության ենթարկվի։
Այս մասին հայտնում է AS-ը։
Գերմանացի մարզիկը մրցաշրջանի ընթացքում ծնկի վնասվածք էր ստացել, որի պատճառով ստիպված եղավ բաց թողնել մոտ 3 շաբաթ. ցավերն անհետացել էին, սակայն այժմ նորից հայտնվել են և հետագայում լուրջ խնդիրներ կարող են ստեղծել դարպասապահի համար։
Նշվում է, որ վիրահատության հարցը կորոշվի ՉԼ խաղարկության ավարտից հետո։
Վիրահատության դեպքում Տեր Շտեգենը ստիպված կլինի բաց թողնել 3-4 ամիս։

