Իբրահիմովիչն ու «Միլանը» համաձայնության չեն գալիս
Արխիվ 16-20
«Միլանի» ղեկավարությունը նոր պայմանագիր է ցանկանում առաջարկել Զլատան Իբրահիմովիչին, սակայն շվեդ մարզիկը կարծես, թե այդքան էլ համաձայն չէ պայմանների հետ։
38-ամյա հարձակվողը ցանկանում է մնալ «Միլանում» և տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձ ստանալ, իսկ ակումբի ղեկավարությունն առաջարկում է ընդամենը 4 միլիոն եվրո։
Աշխատավարձի վերաբերյալ քննարկումները դեռ շարունակվում են։
Հիշեցնենք, որ Իբրան «Միլան» էր վերադարձել նախորդ տարվա դեկտեմբերին։
Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 16 խաղում ֆուտբոլիստը դարձել է 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

