Տղե՛րք, հիշե՛ք, որ մեր կռիվը թշնամու հետ սահմանին է, ոչ թե փողոցներում, վեր կանգնեք թշնամու սադրաքներից. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան. NEWSMEDIA

Արխիվ 16-20

Գաղտնիք չէ, որ այս օրերին թշնամին սադրանքներ է իրականացնում ոչ միայն սահմանին, այլ նաեւ սահմանից դուրս: Ադրբեջանցիների թշնամանքը մեծացրել է իր աշխարհագրությունը, եւ գաղտնիք չէ, որ  տարբեր երկրներում հաստատված  մեր հայրենակիցների կյանքերը  վտանգված են... Իսկ պատճառը մեկն է` թշնամին չի կարողանում մարսել, որ հայ զինվորը, հայ սպան մեկ անգամ եւս ապացուցել է, որ ոչ մի զինտեխնիկա, ոչ մի գերճշգրիտ անօդաչու սարք չի կարող հաղթել հայ զինվորկի բազկի ուժին:


Հայ ազգը ունի երկու գերխնդիր` ազգի միասնականություն եւ հայրենիքի անվտանգություն

Հայ զինվորի մարտական ոգու, սահմանային լարումների ու այս օրերին հայության դեմ իրականացվող  սադրանքների մասին,  NEWSMEDIA.am-ը զրուցել է  Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ, ով նախ նկատեց.

-Ֆենոմենալ ազգ է հայ ազգը, ինչքան էլ պառակտված լինենք`վտանգի առաջ բոլորս ենք համախբվում, եւ հենց այդ համախմբումն է, որ թշնամուն ծնկի է բերում: Հիմա հարց կառաջանա. ինչո՞ւ խաղաղ ժամանակ նույն համախմբվածությունը չենք ցուցաբերում, իսկ պատասխանը մեկն է. մարդկային զգացմունքները ծայրահեղ ձեւով եմ դրսեւորվում: Խաղաղ պայմաններում մարդը հեշտությամբ մոռացության է տալիս վտանգները, խաղաղ պայմաններում ցավոք սրտի  դժվար է կամքը լարել,  եւ համախբվել: Բայց հայ ազգը պետք է այնպես դաստիարակել, որպեսզի բոլորս ծառայենք հանուն  հայրենիքի եւ հանուն  մեր ազգի անվտանգությանը: Հայ ազգը ունի երկու գերխնդիր` ազգի միասնականություն,  եւ հայրենիքի անվտանգություն: Այս սա է պետք  սերմանել մեր մատաղ սերնդին ամեն օր, ամեն վարկյան:


- Սրբազա՛ն,  ինչպե՞ս կբնութագրեիք հայ զինվորին երեկ եւ այսօր:


- Լավ հարց էր. այսօր, երբ հաճախ մեկնում եմ առաջին գիծ ու տեսնում հայ զինվորի հայացքը, խրոխտ ձայնը, նրանց մտածողությունն ու գիտակցությունը, անկեղծ ասած`ապշում եմ. իմ սպասածից ավելին են մեր զինվորները: Փայլուն սերունդ ունենք, ինչը բնական է, քանի որ ամեն սերունդ պետք է գերազանցի նախորդին, եթե ցանկանում ես  առաջխաղացում ունենալ:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում