Բեռլինում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ
Արխիվ 16-20Բեռլինում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, հայտնում են հրշեջները Twitter-ում։ Միջադեպը տեղի է ունեցել Շառլոտենբուրգ շրջանում՝ Հարդենբերգպլատցի կողքին։ Մեքենան դուրս է եկել ճանապարհից մայթ՝ հարվածելով մարդկանց։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայության 60 աշխատակիցներ, ինչպես նաեւ փրկարարական ուղղաթիռներ: Հրշեջների տվյալներով՝ տուժել է յոթ մարդ, նրանցից երեքը գտնվում են ծանր վիճակում։ Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տուժածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ <Ոստիկանությունը զբաղվում է միջադեպի պատճառների պարզաբանմամբ>,- ասված է հաղորդագրության մեջ: <Կատարվում է ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքների եւ պատճառների հետաքննություն։ Այս պահին ոչ մի նշան չկա, որ վարորդը գործել է քաղաքական կամ կրոնական դրդապատճառներով>,- Twitter-ում հայտարարել է Բեռլինի ոստիկանությունը՝ տեղեկացնելով նաեւ, որ վարորդին բերմամ են ենթարկել։

