Վրաստանում COVID-19-ի դեպքերի թիվը հասել է 1131-ի
Արխիվ 16-20Վրաստանում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 14-ով եւ հասել 1131-ի։ Այս մասին հաղորդել է Կիվանդության մոնիթորինգի կառավարական հատուկ կայքը: <Հայտնաբերված վարակման դեպքերի թիվը 1131-ն է, ապաքինվել է 920 մարդ, մահացու դեպք՝ 16>,- ասված է հաղորդագրության մեջ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 6183 մարդ, բժիշկների հսկողության տակ գտնվող հիվանդանոցներում՝ 302 հիվանդ: Արտասահմանյան երկրներից բուժման համար ժամանած Վրաստանի քաղաքացիների թիվը 41 է, այդ թվում՝ 38 զինծառայող:

