ԱՄՆ-ում M1 Abrams-ը կրակել է նույն զորամասից մեկ այլ տանկի վրա
Արխիվ 16-20Ամերիկյան M1 Abrams տանկն զորավարժությունների ընթացքում կրակել է նույն զորամասի մեկ այլ մեքենայի վրա ՝ վիրավորելով անձնակազմի մեկ անդամի։ Այս մասին գրում Է Military Times-ը ։
Այսպես, ԱՄՆ բանակի առաջին զրահատանկային դիվիզիայի զորավարժությունների ժամանակ Թեխասի Ֆորտ Բլիս ռազմաբազայի հրաձգարանում մեկ M1 Abrams-ի արկը պատահաբար 2,6 կմ հեռավորությունից խոցել է իր զորամասի նույնանման տանկը: ԱՄՆ-ի բանակի աղբյուրը հայտնել է, որ դա տեղի է ունեցել դեռեւս հուլիսի 20-ին՝ շարժվող թիրախների վրա հրաձգության մշակման ժամանակ: Այժմ զորամասի ղեկավարությունը միջադեպի հետաքննություն է սկսել ։ Հարկ է նշել, որ M1 Abrams-ը աշխարհի ամենածանր տանկերից մեկն է, նրա քաշը 62 տոննա է:

