Գեղարքունիքում բախվել են Mercedes-ն ու Honda-ն, երկուսն էլ դուրս են եկել երթևեկելի գոտուց, իսկ Mercedes-ը գլխիվայր հայտնվել է կայանված VAZ 2121-ի վրա. կան վիրավորներ․ shamshyan.com
Արխիվ 16-20Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Ծովագյուղ-Ճամբարակ-Շորժա ավտոճանապարհի 27 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Mercedes և Honda մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է shamshyan.com-ը:
Ըստ կայքի՝ բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել բնակիչներից մեկին պատկանող տարածքում։ Mercedes-ն էլ գլխիվայր հայտնվել է կայանված վիճակում գտնվող VAZ 2121 մակնիշի ավտոմեքենայի վրա։
Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել, որոնցից մեկը տեղափոխվել է «Սևանի», 3-ը՝ «Ճամբարակ» բժշկական կենտրոններ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի և Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատների փրկարարները։
Նյութն ամբողջությանբ կարդացեք սկզբնաղբյուրում:

