Կորոնավիրուսի վարակման 321 նոր դեպք. ունենք 5 մահ
Արխիվ 16-20Հայաստանում հուլիսի 26-ի առավոտվա դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 321 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 26-ի դրությամբ հիվանդացածների թիվը 37317-ն է:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 155 664, վերջին մեկ օրում` 1850 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 9914 պացիենտ, ավելացել է 81-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 26478 անձ` վերջին մեկ օրում 235 անձ:
Ընդհանուր առմամբ, 705 պացիենտ մահացել է (ավելացել է 5-ով):

