Ինչքան էլ պնդեք, որ դիմակը վնասակար չէ, մարդիկ այս շոգին դիմակը կրելուց իրենց վատ են զգում. Բժիշկ-համաճարակաբա

Արխիվ 16-20

Բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վերջին օրերի շոգը կրկին սրեց դիմակների շուրջ վիճաբանությունները։ Եվ կրկին անհասկանալի է, որտե՞ղ է կորչում գիտությունը, տրամաբանությունը, ինչու՞ են կրկին անտեսվում մասնագետները։

ԲԱՑ տարածքներում դիմակների կրումը գործնականում ՈՉ մի ազդեցություն չի թողնում համաճարակի վրա։ Դիմակ լինի թե չլինի մարդիկ ԲԱՑ տարածքներում գրեթե չեն վարակվում։ Անգամ հազարավոր մարդկանց կողմից ԲԱՑ տարածքներում դիմակների

ՃԻՇՏ կրելը տեսականորեն կարող է կանխել ընդամենը մի քանի դեպք։ Այս դեպքում անհրաժեշտ է գնահատել, թե ինչքան մարդկային, ֆինանսական և հոգեբանական ռեսուրս է ծախսվում այդ «դիմակակրության» վրա, գնահատել դրա վտանգները և համեմատել, արդյո՞ք այդ ամենը համարժեք է ստացված օգուտի հետ։ Հարգելի որոշում կայացնողներ, գնահատելուց պետք է գիտակցել, որ․

• Ոչ ոք չի կրում միանգամյա օգտագործման դիմակները մեկ անգամ, կրում են օրերով, շաբաթներով։

• Երկար կրելուց դիմակի վրա կուտակվում են բազմաթիվ մանրէներ, ալերգեններ, որոնք անկանխատեսելի ազդեցություն կարող են թողնել մարդկանց առողջության վրա։

• Շոգ եղանակին մարդու շնչառությունը հաճախանում է, ավելի շատ գոլորշի է արտաշնչվում և դիմակը արագ խոնավանում է, ինչը պարարտ հող է ստեղծում տարբեր մանրէների և սնկերի աճի համար։

• Ինչքան ուզում եք պնդեք, որ դիմակը վնասակար չէ, մարդիկ այս շոգին դիմակը կրելուց իրենց վատ են զգում, և այն, ինչ իրենք զգում են՝ հակասում է ձեր ասածներին, և հետևաբար ձեզ չեն հավատում։ Եվ շղթայական չեն հավատում արդեն ձեր այլ հայտարարություններին։

• ԲԱՑ տարածքներում դիմակների կրումից առաջացած հոգեբանական հոգնածության պատճառով մարդիկ չեն կրում կամ սխալ են կրում դիմակը այնտեղ, որտեղ այն իսկապես անհրաժեշտ է։

• Ոստիկանության հսկայական և թանկարժեք ռեսուրսը ծախսվում է աննպատակ և ավելորդ լարվածություն է ստեղծում հասարակության մեջ։ Այս ռեսուրսը կարելի է օգտագործել կոնտակտների վերահսկումը (contact tracing) իրականացնելու համար։

• Եվ ամենակարևորը, դիմակն առանց համալիր հակահամաճարակային միջոցառումների չի կարող հաղթահարել համաճարակը։ Զբաղվեք կոնտակտավորներով, ավելացրեք թեստավորումը, վերջապես լսեք մասնագետներին»։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում