Տավուշում հակառակորդը խաղաղ բնակչության դեմ կիրառել է միջազգային կոնվեցիաներով արգելված զինատեսակ
Արխիվ 16-20Տավուշի մարզի Չորաթանում հայտնաբերվել է արկ, որը շրապնել պարունակող զինամթերք է, որն, ըստ միջազգային կոնվեցիաների, ենթակա չէ կիրառման խաղաղ բնակչության նկատմամբ: Այս մասին հայտնել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը, որը ադրբեջանական ռազմական ագրեսիայից հետո հետազոտական աշխատանքներ է կատարում սահմանամերձ բնակավայրերում:
Տարածված հաղորդագրության մեջ ասվում է.
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները շարունակում են հետազոտական աշխատանքները Տավուշի մարզի Չինարի և Չորաթան գյուղերում։
Հուլիսի 24-ին աշխատանքների արդյունքում Չինարիում հայտնաբերվել է 122 մմ տրամաչափի կլաստերային արկ, ևս մեկ արկ հայտնաբերվել է Չորաթանում։ Ընդ որում՝ Չորաթանում հայտնաբերված արկը շրապնել պարունակող զինամթերք է, որն, ըստ միջազգային կոնվեցիաների, ենթակա չէ կիրառման խաղաղ բնակչության նկատմամբ:
Հայտնաբերված չպայթած զինամթերքը տեղափոխվել է անվտանգ վայր և ոչնչացվել»:

