Մի՛ տրվեք սադրանքների. ադրբեջանցիների կողմից հարձակման ենթարկված մոսկվայաբնակ հայեր
Արխիվ 16-20Հուլիսի 23-ի գիշերը Մոսկվայում մի խումբ ադրբեջանցիների կողմից հայկական պետհամարանիշերով BMW X5 մակնիշի ավտոմեքենայի վրահարձակման ժամանակ ծեծի ենթարկված հայերը տեսաուղերձ են հրապարակել: «Մենք ողջ-առողջ ենք, Փառք Աստծո: Քույրեր և եղբայրներ, զուսպ, խելամիտ ու ողջախոհ եղեք, մի տրվեք սադրանքների, որպեսզի անմեղ մարդիկ չտուժեն: Տեղի ունեցածից մենք շատ եզրակացություններ ենք արել. երկուսով էինք, և այդ իրավիճակում դիմադրել ենք անել այնքան, որքան հնարավոր էր տվյալ իրավիճակում: Շնորհակալ ենք աջակցության և ջերմ խոսքերի համար»,- ասված է հրապարակված տեսանյութում:
Հիշեցնենք, որ որ հուլիսի 24-ի գիշերը Մոսկվայում մի խումբ ադրբեջանցիներ ագրեսիվ կերպով, կազմակերպված հարձակվել են տեղի մի շարք հայ բնակիչներ վրա, ծեծի ենթարկել նրանց, հայհոյել, մեկ այլ խումբ էլ հարձակվել է հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաների վրա, փշրել ապակիները, ծեծի ենթարկել վարորդներին: Նույն օրը, ինչպես Ռուսաստանի իրավապահ մարմիններն էին հայտնել, հայերի և ադրբեջանցիների միջև բախումների 9 մասնակից է ձերբակալվել: «Մոսկվայի տարածքում կոնֆլիկտային իրավիճակներ են տեղի ունեցել քաղաքացիների միջև։ Մասնավորապես, Տինաոյում (Տրոիցկի և Նովոմոսկովսկի վարչական շրջանների միավորված անվանումը) տղամարդը ծեծկռտուքի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել, վնասվել է խանութի ապակիները: Մեկ այլ պատահարի ընթացքում անհայտ անձինք կոտրել են սրճարանի և ավտոլվացման կետերի ապակիները, ինչի հետևանքով այցելուներից մեկը վիրավորվել է ապակու բեկորներով: Հարուցվել են քրեական գործեր՝ ՌԴ ՔՕ 213 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով («խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից»)»,- նշվել էր Ռուսաստանի ՆԳՆ գլխավոր ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

