«Ես երբեք «Սպայկայի» համասեփականատեր չեմ եղել». Միքայել Մինասյան
Արխիվ 16-20Միքայել Մինասյան այսօր պատասխանել է ֆեյսբուքի միջոցով նախորդ շաբաթվա ընթացքում իրեն հասցեագրված մի քանի հարցերի, որից մեկն առնչվել է «Սպայկա» ընկերությանը:
Արձագանքելով «Սպայկա» ընկերության հետ իր ունեցած կապին և ՌԴ շուկայում ծիրանի խնդրին վերաբերվող հարցին` վերջինս պատասխանել է. «Ես երբեք «Սպայկայի» համասեփականատեր չեմ եղել, իսկ եթե «Սպայկան» լիներ այն ժամանակվա «Սպայկան», ծիրանի խնդիրը չէր լինի, քանի որ իմ ունեցած տեղեկությունների համաձայն «Սպայկան» հայկական գյուղմթերքը կարողանում էր մատակարարել ուղիղ ցանցերին։ Ժամանակին «Սպայկան» պարծանքի առարկա էր՝ քրտինքով զրոյից ստեղծված կազմակերպություն, որը միայնակ կռվում էր կազմակերպված լոբբի դեմ, ինչը քանդվեց Նիկոլ Փաշինյանի կողմից»։

