Փաշինյանը փորձում է «ֆռռացնել» հայ հասարակությանն ու ռուսական քաղաքական ղեկավարությանը․ Բ․ Եսայան

Արխիվ 16-20

Ուզու՞մ եք հասկանալ նիկոլական քարոզչության էությունը, համեմատեք Մարգարիտա Սիմոնյանի ու Ալեքսեյ Նավալնու նկատմամբ հ1-ազատություն-ֆեյքազոմբիական բանակի վերաբերմունքը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ-ական գործիչ Բագրատ Եսայանը:

Նա մասնավորապես նշել է․ «Ռուսաստանում հուլիսին կայացած սահմանադրական փոփոխությունների քվեարկության մեկնաբանության ժամանակ Հ1-ն առաջին անգամ, որպես «հավասարակշռող» կողմ հարցազրույց վերցրեց Նավալնուց։ Հիմա հարց. ո՞վ է Նավալնին, ո՞վ է նրան «նշանակել» Պուտինի «օպոնենտ»։ Նրանք, ովքեր հետևում են արևմտյան լրատվամիջոցներին (որոնք վաղուց վերածվել են քարոզչական ու պրոպագանդիստական միասնական մեքենայի՝ Ազատություն, Եվրոնյուզ, CNN) հստակ տեսնում են, որ արևմտյան գրանտներով սնվող, Ռուսաստանում հակապուտինյան շարժում հիմնադրել փորձող, բայց ռուսական հասարակության մեջ, բացի Մոսկվայի ու Պետերբուրգի պատանիների, երիտասարդների ու ավանդաբար արևմտյան կողմնորոշում ունեցող ընդդիմադիր շրջանակներից դուրս որևէ ճանաչում չունեցող Նավալնին հետևողականորեն ներկայացվում է որպես ընդդիմության Առաջին դեմք։

Իրենից ոչինչ չներկայացնող մի խեղկատակի Արևմուտքն ու Եվրոպան հետևողականորեն փորձում են դարձնել Դեմք։ Ու Հ1-ը ընդամենը 20 օր առաջ՝ առաջին անգամ միացավ արևմտյան շահեր սպասարկող և մի կենտրոնից ղեկավարվող ագիտպրոպի մեքենային։ Եվ սա արվեց՝ լրագրության մեջ 2 կողմի «կարծիքը» ներկայացնելու «ազնիվ մղումով»՝ թքած, որ երկրորդ կողմը «նշանակվել է» անդրօվկիանոսյան հակառուսական կենտրոնի կողմից։

Իսկ ինչ կատարվեց ռուսական պաշտոնական տեղեկատվության ու քարոզչամեքենայի «համակարգող», մեր ազգակից Մարգարիտա Սիմոնյանի նկատմամբ՝ նիկոլական քարոզչամեքենայի ու ֆեյքազոմբիական բանակի կողմից, բոլորս տեսանք։

Այնպես որ, քիչ թե շատ ուղեղ ունեցող ու մտածելու ունակությունը չկորցրած անձանց համար ակնհայտ է մի բան. Նիկոլը հերթական սուտն է ասում ու փորձում է «ֆռռացնել» հայկական հասարակությանն ու ռուսական քաղաքական ղեկավարությանը, հայտարարելով, իբր «թավշյան» չուներ Հայաստանի աշխարհաքաղաքական ուղղությունը փոխելու խնդիր։ Իրականում այդ խնդիրը Նիկոլի իւ նրա տերերի կողմից դրվել է և հետևողականորեն իրականացվում է։ Բայց այս գավառական «ճարպկությունը» ախր շատ ցածրորակ է Կրեմլյան փորձառու ղեկավարությանը մոլորեցնելու համար։ Ուրեմն, հարցը նրանում է՝ կհաջողվի՞ Նիկոլին հայ հասարակությանը խաբել, թե՞ մեր հասարակությունը կմնա իր ավանդական կողմնորոշմանը»։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում