80 հազար տուգանված քաղաքացիների գումարը կոպեկ առ կոպեկ հետ ենք վերցնելու Նիկոլից. Միքայել Մինասյան (տեսանյութ)

Արխիվ 16-20

Ես ուզում եմ ՀՀ քաղաքացիներին տեղյակ պահել, որ արտակարգ դրությանը զուգահեռ գործում է նաև արտակարգ իրավիճակ։Դա օրենք է։ Արտակարգ դրության օրենքի 10֊րդ կետի դ ենթակետը ասում է,որ երբ գործում է արտակարգ իրավիճակ,ՀՀ իշխանությունները պարտավոր են տրամադրել անվճար պարագաներ՝ ՀՀ բնակչության անվտանգության համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում ասում է Միքայել Մինասյանը՝ պատասխանելով օգտատեր Երվանդ Գալստյանի հարցին, թե ինչու է առանց դիմակ։

Միքայել Մինասյանի խոսքով՝ ՀՀ օրենքներով քանի դեռ արտակարգ դրություն է, եթե Կառավարությունն ասում է՝ դրեք դիմակ,պարտավոր է դիմակ տալ.«Իսկ, եթե դիմակ չդնելու համար տուգանում են, նշանակում է տուգանում են մի բանի համար,որը իրենք պետք է անեին։ Պատկերավոր ասած՝ պետությունը պարտավոր է ձեզ տալ ավտոհամարանիշ, ինքը ձեզ չի տալիս և տեսուչը ձեզ տուգանում է ավտոհամարանիշ չունենալու համար»։

Միքայել Մինասյանն ասաց, որ իրավաբան ընկերները թող դա ճշտեն,և այդ դեպքում,թող քաղաքացիները տպեն օրենքի այդ հատվածը և տուգանող ոստիկանին ասեն՝ հարգելի պետություն,դու պարտավոր ես դիմակն ինձ անվճար տրամադրել և եթե տրամադրես ու չդնեմ,այդ ժամանակ կարող ես տուգանել։

«Ես ձեզ խոստանում եմ,որ ավելի քան 80 000 մարդիկ, որոնց դիմակի համար տուգանել է Նիկոլի իշխանությունը, մենք միասին կոպեկ առ կոպեկ հետ ենք վերցնելու Նիկոլից,ավելին ասեմ՝ ովքեր այս արտակարգ դրության ընթացքում գնել են դիմակներ ու պահում են ՀԴՄ կտրոնները, ապա կարող են վերադարձնել այդ գումարները կոպեկ առ կոպեկ, որովհետև Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի հայտարարել արտակարգ դրություն,առանց տրամադրելու դիմակ, եթե դա ինքը պարտադրում է»։

Ինչ վերաբերում է դիմակ դնել֊չդնելուն,ապա Միքայել Մինասյանն ասաց,որ  Նիկոլ Փաշինյանն այդ դիմակաշոուն օգտագործում է,որ ինչ֊որ բան անի,որովհետև այն խայտառակ կացությունը, որ ստեղծել են այդ կորոնավիրուսի հետ կապված, դիմակաշոու է,որի մեջ իրենք էլ են ընկել ու չգիտեն ինչ անել։

«Դա ուղղակի խայտառակություն է,մարդկանցից պահանջել 40 աստիճան շոգին դիմակ դնել,դա կամ բյուջե լցնելու ձև է,կամ սեփական անկարողությունը ծածկելու ձև է։ Միանգամից ասեմ,որ տոտալ անօրինական է, տուգանքները տոտալ անօրինական են»,-ասաց Միքայել Մինասյանը։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում