Մբապեն բաց կթողնի Լիգայի գավաթի հանդիպումը
Արխիվ 16-20Ֆուտբոլի Ֆրանսիայի ազգային հավաքականի և «Պարի Սեն-Ժերմենի» ֆուտբոլիստ Կիլիան Մբապեն բաց կթողնի Ֆրանսիայի Լիգայի գավաթի եզրափակիչ հանդիպումը։
Հարձակվողը վնասվածք էր ստացել Ֆրանսիայի գավաթի եզրափակիչի «Սենտ-Էտյենի» դեմ խաղում և լքել խաղադաշտը:
Մբապեն այսօր բժշկական հետազոտություն է անցել, ըստ որի հերքվել է ծանր վնասվածք ստանալու փաստը, սակայն ֆուտբոլիստը ստիպված է լինելու մոտ երկու շաբաթով լքել խաղադաշտն ու բուժվել։
Ըստ նախնական եզրակացությունների՝ Մբապեն բաց կթողնի 15 օր և չի կարողանա մասնակցել Ֆրանսիայի Լիգայի գավաթի եզրափակիչ հանդիպմանը, որտեղ ՊՍԺ-ն մրցելու է «Լիոնի» հետ։

