Ի՞նչ են խոսել Փաշինյանն ու ոստիկանապետ Վահե Ղազարյանը

Արխիվ 16-20

Ինչպես արդեն տեղեկացանք՝ ոստիկանությունը պարզաբանում է տարածել ոստիկանապատի մասնակցությամբ խնջույքի վերաբերյալ

ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը հերքում է մամուլում տարածված լուրերն այն մասին, որ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը մեծ խնջույք է կազմակերպել «Ծիրանի» ռեստորանային համալիրում։
Այս առնչությամբ Ջանոյանը, մասնավորապես նշել է, որ խնջույք չի եղել՝ այլ պաշտոնական ընթրիք։

«Խնջույք չի եղել, այլ պաշտոնական ընթրիք՝ Արցախի պատվիրակության համար, որում խստորեն պահպանվել են անվտանգության նորմերը»,- ասել է նա։
Տեղեկությունն այն մասին, որ ոստիկաններն ու անվտանգության աշխատակիցները խոչընդոտել են լրագրողի աշխատանքը՝ ստիպելով ջնջել տեսանյութը, որում ՀՀ ոստիկանապետը մոտենում է իր ծառայողական մեքենային, Ջանոյանը հայտնել է․
«Խոսքը նշված հաստատության անվտանգության աշխատակիցների մասին է, նրանք ոստիկանապետի անվտանգության աշխատակիցները չեն եղել»։

Iravunk.com-ը ավելի վաղ գրեց այն մասին, որ  Նիկոլ Փաշինյանը խիստ զայրացած է ոստիկանապետի վրա, և իր տեղը չի գտնում:

Մեր աղբյուրը նաև տեղեկացրել էր, որ առավոտ շուտ Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Վահե Ղազարյանին և շտապ կանչել իր տուն:

Իսկ ահա հիմա պարզվում է, որ վերնոշյալ ոստիկանության տարածած պարզաբանումն ուղղակի Նիկոլ Փաշինյանի հրամանի, և պահանջի արդյունքն է եղել: 

Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է ոստիկանապետի հետ, սակայն զայրութի պատճառը ոչ թե խնջույքն է եղել, այլ ոստիկանապետի անզգուշությունը: Նիկոլ Փաշինյանը ոստիկանապետ Ղազարյանին ասել է, որ ամեն բան նորմալ է, ուղղակի հետայսու պետք է ավելի զգույշ լինել:

Մեր աղբյուրի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը փոխարենը դիտողություն աներ ոստիկաանապետ Վահե Ղազարյանին, ընդհակառակը ասել է, ամեն ինչ կարգին է, իսկ վաղն առավոտյան վերջիններս մեծ խնջույք են կազմակերպել Իջևանի Ենոքավան գյուղում:

Ա. Ավագյան 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում