Մադրիդյան ակումբը մտադիր է հրաժեշտ տալ մի շարք ֆուտբոլիստների
Արխիվ 16-20Մադրիդի «Ռեալը» ամառային տրանսֆերային պատուհանը կօգտագործի ոչ թե նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու, այլ ընդհակառակը, ակումբի մի շարք ֆուտբոլիստների վաճառելու համար։
Marca պարբերականի փոխանցմամբ` այսպիսով ակումբի ղեկավարությունը փորձելու է լուծել կորոնավիրուսի հետևանքով առաջացած ֆինանսական խնդիրները։
Ըստ աղբյուրի տվյալների` ակումբը կլքեն Բեյլը, Ռոդրիգո Խամեսը, Սեբալյոսը, Վալյեխոն, Մարիանոն, Բրահիմը, Ռեգիլոնը, Վասկեսը, Նաչոն և Լունինը։
«Արքայական» ակումբը նախատեսում է ընդհանուր վաճառքներից ստանալ 180 միլիոն եվրո:

