Հայաստանի ազգային գրադարանի առցանց շտեմարաններն արդեն հասանելի են․ կայքի վերականգնման աշխատանքները շարունակվում են
Արխիվ 16-20Հայաստանի ազգային գրադարանի առցանց շտեմարաններն արդեն հասանելի են: Այս մասին տեղեկանում ենք գրադարանի ֆեյսբուքյան հրապարակումից։ «Սիրելի ընթերցողներ, Հայատանի ազգային գրադարանի առցանց շտեմարաններն արդեն հասանելի են: Կարող եք մուտք գործել հետևյալ հասցեներով. Հայ գիրք. haygirk.nla.am (http://haygirk.nla.am/) Հայ մամուլ. tert.nla.am (http://tert.nla.am) Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ. armunicat.nla.am (https://is.gd/uLvcI6) Հայաստանի ազգային գրադարանի պաշտոնական կայքի վերականգնման աշխատանքները շարունակվում են:
Շատ շուտով կայքը ևս հասանելի կլինի»:
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին այրվել էր Հայաստանի ազգային գրադարանի թվային արխիվը: Որոշ էլեկտրական սարքեր հայտնաբերվել էին ծխեցված վիճակում

