Նիկոլը հակահայկական պրոյեկտ է․ Վիտալի Բալասանյան

Արխիվ 16-20

Երբ Նիկոլը բռնազավթումով եկավ իշխանության, դրանից հետո ես պարբերաբար ասել եմ, որ ինքը պրոյեկտ է, прораб, հակահայկական այս, այս, այս ծրագրերը կյանքի կոչելու համար։ Եվ մենք արդեն դրա ականատեսն ու մասնակիցն ենք։ Այս մասին «Արմնյուզ» ՀԸ Անժելա Թովմասյանի «Հայելի» հաղորդաշարի ընթացքում հայտարարել է Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը։

«Ինչու եմ ասում մասնակիցը, որովհետեւ շարունակվում է այն հակապետական, հակազգային, հակահայկական, նկատի ունեմ երկու հանրապետությունները, քաղաքականությունը, եւ որեւէ մեկը չի հակադարձել իմ հայտարարությանը, որ նա «վերելակային դիվանագիտության» ժամանակ փաստաթուղթ է փոխանցել Ալիեւին, ինչով ի չիք դարձան Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, հակադարձելու դեպքում ես պատրաստ էի էլի փակագծեր բացել, սակայն հայհոյախառն արտահայտություններից բացի, ես հակափաստարկ չտեսա ու չլսեցի։ Ինչու չեմ փակագծերը բացել, որպեսզի կանգ առնելու շանս ունենային իշխանությունները, ինչին նրանք չգնացին։ Հիշում եք, որ ես բազմաթիվ հարցազրույցներում ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ Հայաստանը ներքաշել է որպես հակամարտության կողմ,  Արցախն էլ դուրս է մնացել որպես հակամարտության կողմ։ Իսկ Արցախը ոչ միայն հակամարտության, այլեւ պարտադրված պատերազմի կողմ է», ասել է Արցախի ԱԽ նախկին քարտուղարը։

Ըստ Վիտալի Բալասանյանի՝ ամեն ինչ պետք էր անել, որպեսզի Հայաստանը հայտնվի պատերազմական գործողությունների մեջ, որպեսզի արեւմտյան պրոյեկտի համաձայն, ճնշումներ ու սանկցիաներ կիրառեն՝ զիջումների համար։

«Տավուշյան հարձակման ժամանակ ռազմական իշխանությունն իր գործը փայլուն կատարեց, բայց քաղաքական տկար իշխանությունը մնաց նույն պրոյեկտի մեջ, ինչի արտացոլումը մենք տեսանք ԱՄՆ Կոնգրեսում հակահայկական բանաձեւի առաջ քաշումով», նշել է գեներալ Բալասանյանը։

Հայկական ատոմակայանը ռմբակոծելու Ադրբեջանի ՊՆ խոսնակի հայտարարությունը Վիտալի Բալասանյանը լուրջ չի ընդունում։ Ըստ նրա՝ նման բան ասողները պատկերացում չունեն Մեծամորի ԱԷԿ-ի պաշտպանական կառուցվածքից։

«Բայց ՀՀ քաղաքական իշխանությունները ՄԱԿ-ում եւ բոլոր այլ միջազգային կառույցներում, ամբողջ միջազգային հանրության առաջ պետք է բարձրացներ Ադրբեջանի ագրեսիվության այդ փաստը եւ Ալիեւը պետք է պատասխան տա իր պաշտոնյայի հայտարարության համար», ասել է Արցախի հերոսը։

Ըստ նրա՝ արտաքին քաղաքականության հեռանկարի առումով Հայաստանը կանգնած է ընտրության առաջ՝ կամ դեպի Ռուսաստան կամ դեպի ՆԱՏՕ, այսինքն Թուրքիայի հետ նույն ալյանսում։

«Հայաստանի գործող իշխանությունն ընտրել է Թուրքիան։ Այս հարցում արեւմտյան ուժերի եւ Թուրքիայի շահերը համընկնում են։ Հիշում եք Բոլթոնի ծրագիրը,  հիշում եք, երբ Սյունիքի մարզպետ նշանակելիս հայտարարում էր, թե նարկոթրաֆիկի ճանապարհ է փակում։ Ծրագիրը նույնն է մնացել։ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ այդքան բացահայտ չէր, հիմա բաց տեքստով են անում։ 1998 թվականին, երբ հայտնի դեմքերը տուն ուղարկեցին նրան, տեսանք, թե հաջորդ տարիներին ինչեր կատարվեցին, 2000-ականների սկզբներին, 2008-ի մարտին, 2013 թվականին, հետո ՊՊԾ գունդ, ընդհուպ 2018-ի հեղաշրջումը։ 99-ի հոկտեմբերի 27-ից հետո էլ տեսանք, թե ովքեր են հավաքվում ՊՆ-ում։ Եվ հանրապետության նախագահը՝ Ռոբերտ Քոչարյանը, կարող ենք ասել, սառնասրտորեն, կարողացավ երկիրը ցնցումներից զերծ պահել, երբ երկրում կարող էր քաոսային վիճակ ստեղծվել։ Լեւոն Տեր-Պետրոսյան, Վանո Սիրադեղյան, դեռեւս այդ բանդիտական խմբերը մնում էին։ Երեւանում, Արցախում էլ, զինված խմբեր կային, ինչ ասես կարող էր պատահել։ Ոչ ոք մեզ դեռ չի բացատրել, ինչպես էին Վանոն ու Բաբկեն Արարքցյանը հայտնվել Աղդամի մոտ եւ ասում, թե մենք չպետք է մտնենք այնտեղ։ Սա նույն պրոյեկտն է։ Անհատները փոխվել են, պրոյեկտը՝ ոչ»։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում