Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Սուրիկ Խաչատրյանի դեմ ենթադրյալ մահափորձի գործով դատավճիռ կայացնելու

Արխիվ 16-20

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Սյունիքի նախկին մարզպետ, «Լիսկա» մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանի դեմ ենթադրյալ մահափորձի գործով դատավճիռ կայացնելու։ 

Դատարանի որոշումը կհրապարակվի հուլիսի 27-ին՝ ժամը 12։00-ին։

Հիշեցնենք, որ մահափորձի ենթադրյալ դեպքը տեղի է ունեցել 2015թ մայիսի 20-ին՝ Կապան-Գորիս ավտոճանապարհին։ Անհայտ անձինք կրակոցներ են արձակել Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ, սակայն մեքենայում գտնվող երեք անձինք, նրանց թվում՝ Սուրիկ Խաչատրյանը, չեն տուժել։ Այդ ժամանակ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Սուրիկ Խաչատրյանի դեմ ոչ թե մահափորձ է եղել, այլ՝ մահափորձի բեմադրություն՝ հենց Խաչատրյանի կողմից։

Այդուհանդերձ՝ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել երկու անձի՝ Հենրիկ Ավագյանին՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք-զինամթերք պահելու համար, իսկ Գարեն Աթաջանյանին՝ օժանդակության համար։

Նախորդ դատական նիստին դատարանի որոշմամբ՝ ամբաստանյալ Հենրիկ Ավագյանի նկատմամբ մեկ մեղադրանքի՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու, կրելու համար, հետապնդումը դադարեցվել է վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։ Իսկ Գարեն Աթաջանյանի նկատմամբ վաղեմություն չի կիրառվել, քանի որ պաշտպանն առարկել է՝ մտադրված լինելով հասնել արդարացման։

Հուլիսի 24-ին կայացած դատական նիստում Գարեն Աթաջանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը միջնորդել է արդարացնել իր պաշտպանյալին։ Ըստ նրա՝ եղել է հանցագործության իմիտացիա, այսինքն՝ եղել է հանցագործության նմանակում, այլ ոչ թե՝ հանցագործություն։

Գործով մյուս ամբաստանյալ Հենրիկ Ավագյանի պաշտպանը միջնորդել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածով առաջադրված՝ սպանության փորձ կատարելու վերաբերյալ մեղադրանքը վերաորակել 137-րդ հոդվածով եւ դատապարտել սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքի համար, ինչը համարվում է ոչ ծանր հանցագործություն, ուստի՝ այդ պարագայում քրեական հետապնդումը կդադարեցվի՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում