ՊՍԺ֊ն՝ Ֆրանսիայի գավաթակիր
Արխիվ 16-20ՊՍԺ-ն` Ֆրանսիայի գավաթակիր
Ֆուտբոլի Ֆրանսիայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Պարի Սեն Ժերմենը» սեփական հարկի տակ ընդունել է «Սենտ Էտյենին» և առավելության հասել 1-0 հաշվով։
Հանդիպման միակ գնդակը խփել է ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը։
«Պարի Սեն Ժերմենն» իր պատմության ընթացքում 13-րդ անգամ նվաճեց Ֆրանսիայի գավաթը, այսպիսով գրանցելով ռեկորդային ցուցանիշ։
Հիշեցնենք, որ Թոմաս Տուխելի գլխավորած թիմը նաև հռչակվել է Լիգա 1-ի 2019/20 մրցաշրաջանի չեմպիոն։

