«Չպատասխանել կազմակերպված սադրանքներին». դեսպան Վարդան Տողանյանի կոչը հայրենակիցներին
Արխիվ 16-20ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմել է հայրենակիցներին և հայտնել, որ Ռուսաստանում այս օրերին տեղի ունեցողը թեև մտահոգիչ է, սակայն կառավարելի է: Դեսպանը կոչ է արել չպատասխանել կազմակերպված աշխարհաքաղաքական սադրանքներին, որոնց նպատակն է հրահրել ազգամիջյան խմորումներ:
«Եվս մեկ անգամ խնդրում եմ չտրվել սադրանքների: Թախանձագին խնդրում եմ այս երկու հանգստյան օրերին լինել ավելի խաղաղասեր, չպատասխանել սադրանքներին, որոնց նպատակն է դրդել ազգամիջյան խմորումներ մեզ հնարավոր թշնամանք սերմանող ժողովուրդ ներկայացնելու համար»,- ասել է դեսպանը:

