Հայ դերասան և կինոդերասան, հումորիստ, շոումեն ՌԱՖԱՅԵԼ ԵՐԱՆՈՍՅԱՆԸ դարձավ 39 տարեկան
Արխիվ 16-20Հայ դերասան և կինոդերասան, հումորիստ, շոումեն ՌԱՖԱՅԵԼ ԵՐԱՆՈՍՅԱՆԸ դարձավ 39 տարեկան:
iravunk.com-ը շնորհավորում է և մաղթում առողջություն, երջանկություն, անսպառ եռանդ և շրջապատված լինեք հոգեհարազատ մարդկանցով: Թող ժիտը միշտ չպակասի Ձեր դեմքից:
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Ծնվել է 1981 թ. հուլիսի 25-ին Արմավիրի մարզի Լենուղի գյուղում: 2006 թվականին ավարտել է ”Հայֆիլմ” կինոստուդիային կից դերասանի ստուդիան և աշխատել Երևանի Կամերային թատրոնում՝ որպես դերասան:
Միջազգային թատերական փառատոների մասնակից` Կամերային թատրոնի կազմում։ Կամերային թատրոնի բեմում խաղացել և խաղում է մի շարք ներկայացումներում՝ “Կաբարե”, “Սասունցի Դավիթ Կոպերֆիլդ”, “Լինսի show ծրագիր” (“Ալբանիա +”) “Կառավարական համերգ”, “Նազա՛ր, Նազա՛ր մինչև վերջ” “Արմմագեդոն”, “Ամեն օր Ամանոր”, “Լուսատտիկների կանչը” “Պարոնա՛յք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել և զվարճանալ” , “Շատ love story” ,“Ի զե՛ն” , “Շատ love story”, “Ամնեզիա” “Ճերմակ արագիլներ”, “Լավագույն երիտասարդական ներկայացում” անվանակարգում ՀԹԳՄ ամենամյա “Արտավազդ” մրցանակ ստացած “Սկոտչ և Վիսկի”, “Սիրո խոստովանություն” : 2007թվականին թվականին նկարահանվել է «Քրմուհին» ֆիլմում: 2011թվականիվ նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերության «32 ատամ» հումորային նախագծում` որպես դերասան:

