Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 383-ով
Արխիվ 16-20Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 383-ով,8 հիվանդ մահացել է։ Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսպիսով՝ հուլիսի 25-ին՝ ժամը 11-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակվել է 36996 մարդ, այս պահին փաստացի բուժում է ստանում 9833 մարդ, կատարվել է 155664 թեստավորում, առողջացել է 26243 վարակված։
Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից 700 մահվան դեպք: Այլ պատճառներով մահվան ելքերը 220-ն են:

