Իսրայելի իշխանությունները հայտնում են, որ երկրի ՌՕՈՒ-ն հարված է հասցրել Սիրիայի տարածքում գտնվող օբյեկտներին՝ «ի պատասխան նրա կողմից արձակված կրակոցների»: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել Է Twitter-ում ։
Հաղորդվում է, որ հարվածի թիրախ են դարձել Սիրիայի հարավում զինված ուժերին պատկանող ռազմական օբյեկտները։ «Մենք սիրիական ռեժիմը պատասխանատու ենք համարում եւ արձագանքում ենք Իսրայելի ինքնիշխանության ցանկացած խախտման»,- ասված է երկրի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:
«The Times of Israel» պարբերականը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցներին, ճշտում է, որ իսրայելական ավիացիայի նպատակը Հոլանի բարձունքների տարածքում սիրիական զենիթային մարտկոցներն են եղել:
Հիշեցնենք, որ Սիրիայի եւ Իսրայելի սահմանին իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ հուլիսի 20-ին իսրայելական զորքերը հարվածներ են հասցրել Դամասկոսի հարավային հատվածում տեղակայված իրանամետ ուժերի օբյեկտներին: