Ֆլորիդայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի «Հենլբերտ-Ֆիլդ» ռազմակայանում հրաձգության հետեւանքով մեկ մարդ Է զոհվել, եւս մեկը վիրավորվել է, հաղորդում է WKRG-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերին: Մամուլի հաղորդագրության համաձայն՝ բազան որոշ ժամանակ արգելափակվել է, այժմ հասանելիությունը վերականգնվել է։
Բազայի առաջին ավիաթեւի հրամանատար, գնդապես Ջոսելի Շերմերհորնը հայտնել է, որ տեղի են ունեցել ներքին զինված անկարգություններ։ Նա նաեւ ցավակցություն է հայտնել «այդ անիմաստ ողբերգությունից տուժածներին»: