Սուրբ Սոֆիայի տաճարը 24-ժամյա աշխատանքային ռեժիմի է անցել մահմեդականների համար
Արխիվ 16-20Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի Սուրբ Սոֆիայի տաճարը մշտապես բաց է լինելու մուսուլմանական պաշտամունքի համար։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Ստամբուլի նահանգապետ Ալի Երլիքայան։
Նահանգապետի փոխանցմամբ՝ հուլիսի 24-ից Այա Սոֆիա մզկիթը հավատացյալներին կընդունի օրական 24 ժամ։ Երլիկայան նաեւ շնորհակալություն է հայտնել երկրի ղեկավարին՝ այդ որոշումն ընդունելու համար։
Ավելի վաղ Սուրբ Սոֆիայի տաճարում տեղի է ունեցել վերջին 86 տարվա ընթացքում առաջին նամազը։ Նշվում է, որ աղոթքի կոչը, որը հնչում էր մինարեթներից, կարդացել է ինքը՝ Էրդողանը։ Բոլոր հավատացյալներին բաժանել են ջուր և Սուլթան Մեհմեդ Ֆաթիհի հրամանագրի տեքստը։ Դրանում խոսվում է սրբությունը մուսուլմաններին հանձնելու մասին՝ մինչև Դատաստանի օրը։ Նամազի ժամանակ հին քրիստոնեական որմնանկարները թաքնված էին։
Հուլիսի 10 — ին Թուրքիայի պետական խորհուրդը՝ բարձրագույն վարչական դատարանը, միաձայն անօրինական է հայտարարել եւ նաև չեղյալ հայտարարել 1934 թվականի նախարարների կաբինետի որոշումը, որը Սուրբ Սոֆիայի տաճարին թանգարանի կարգավիճակ է շնորհել: Մինչ այդ՝ հունիսի 5-ին, Թուրքիայի նախագահն իր օգնականներին հանձնարարել էր ուսումնասիրություն անցկացնել՝ տաճարը մզկիթի վերածելու համար նախապատրաստելու նպատակով։ Հուլիսի 2-ին Թուրքիայի Գերագույն դատարանը վճռել էր, որ տաճարի կարգավիճակը կարող է փոփոխվել երկրի նախագահի հրամանագրով:
Սոֆիայի տաճարը կառուցվել է Հուստինիանոս կայսեր հրամանով Մ. թ. VI դարում։ Այն բանից հետո, երբ թուրքերը գրավեցին Կոստանդնուպոլիսը, այն մզկիթ դարձրին, բայց 1935 թվականին ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը սրբավայրին թանգարանի կարգավիճակ շնորհեց։

