Զոհեր և բռնաբարություններ չկան, այս ամենը ադրբեջանցիների վայրի երեւակայություններն են. Օգտատեր
Արխիվ 16-20Ներողություն ենք խնդրում երկարատև լռության համար։ Պատճառները, կարծում ենք, ձեզ հայտնի են։ Այս մասին գրում է տելեգրամ ալիքի օգտատերն իր էջում:
Եկեք արձանագրենք հետևյալ պահերը:
- ոչ ոք չի սպանվել, և հայ աղջկա չեն բռնաբարել։ Այս ամենը ադրբեջանցիների վայրի երեւակայություններն են, եւ նրանց, ովքեր ցանկանում են ուռճացնել իրավիճակը։
- տարբեր խմբերում հայ երիտասարդներն ինքնակազմակերպվել և ցրվել են իրենց շրջաններով, որպեսզի կանխեն սադրանքները։
- չի կարող չուրախացնել հայ երիտասարդության ներգրավվածության և կազմակերպվածության մակարդակը։
- հայ երիտասարդների մեծ մասը համաձայնվել է այն կարծիքի հետ, որ պատասխան վայրի գործողությունները վնաս կհասցնեն սփյուռքի հեղինակությանը։ Դա չի նշանակում, որ մենք նայելու ենք, թե ինչպես են ավիրում։ Պատասխանը կլինի բացառապես սադրիչներին։
- այդ սադրիչները բազմաթիվ հետքեր են թողել։ Պարզվել է նրանցից շատերի ինքնությունը, կան հեռախոսային եւ ավտոմոբիլային համարներ, բնակվելու շրջանների և քաղաքների մասին տվյալներ։
- ուժայինները կոչ են անում չխանգարել նրանց՝ իրականացնել պատժիչ գործողություններ (օրենքի շրջանակներում):
Խնդրում եմ կարդալ ուշադիր, այլ ոչ թե տողերի միջև: Մենք կոչ ենք անում բոլոր հայերին զգոն լինել, չտրվել սադրանքների։ Մի քննարկեք ձեր գործողությունները զրույցներում եւ մի արեք ագրեսիայի կոչեր, հետեւեք բառերին, որոնք գրում եք: Նամակագրություներում հաղորդակցվեք բացառապես հայերեն լեզվով, նույնիսկ եթե ձեզ թվում է, թե դուք վատ եք տիրապետում դրան։ Մի տարածեք ֆեյք լուրեր, տեսանյութեր, որոնք կարող են վնասել գործողությունների մասնակիցներին (հայերին)։
Եւ եղեք կապի մեջ:

