ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը, Հայ առաքելական եկեղեցու թեմերը և Ռուսաստանում հայերի միությունը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

Արխիվ 16-20

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը, Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմերը և Ռուսաստանի հայերի միությունը համատեղ հայտարարություն են տարածել, որը հրապարակվել է դեսպանության ֆեյսբուքյան էջում։ 

«Ռուսաստանի Դաշնության տարածքում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները ոչ միայն լուրջ մտահոգություն են առաջացնում ոչ միայն մեծաթիվ հայ համայնքի շրջանում, այլև փաստացի մի շարք մարտահրավերներ են առաջ բերում Ռուսաստանում ազգամիջյան ներդաշնակության պահպանման հարցում: 

Այս օրերին, ցավոք, բախվել ենք Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը ՌԴ տարածք տեղափոխելու փորձին, և դրանով երկու ժողովուրդների համայնքների միջև կոնֆլիկտային օջախներ ստեղծելուն։

Ակնհայտ է, որ լարվածությունը սրելուն ուղղված բազմաթիվ սադրանքները Մոսկվայի և Ռուսաստանի այլ քաղաքներում, այդ թվում սոցցանցերի ռուսական տիրույթում, դիտավորյալ բնույթ են կրում և նպատակ ունեն օրենքով արգելված տարբեր գործողություններում հայ համայնքի ներկայացուցիչներին ներգրավելու:

Այդ կապակցությամբ մենք դիմում ենք ՌԴ-ի տարածքում բնակվող մեր հայրենակիցներին՝ խնդրելով չմասնակցել որևէ նախաձեռնության, ակցիայի և հավաքի, ինչպես նաև զերծ մնալ սոցցանցերում և տարբեր մեդիա հարթակներում պատասխան գործողությունների դիմելու կոչերից:

Մենք նաև խնդրում ենք ձեզ զգոն և զսպված լինել, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա պահպանել ՌԴ օրենքները, մշտական կապի մեջ լինել ՌԴ-ում ՀՀ դեսպանատան, Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի և Ռուսաստանի հայերի միության հետ, ինչպես նաև հնարավոր սադրանքների դեպքում դիմել իրավապահ մարմիններին։

Հայտնում ենք նաև, որ մենք շարունակում ենք սերտ կապի մեջ գտնվել ՌԴ իրավապահ մարմինների և իշխանությունների հետ՝ ստեղծված իրավիճակին լուծում տալու համար»,–նշված է հայտարարությունում։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում