Եվ ո՞ւմ է ուղղված ՀՀ ՄԻՊ-ի կոչը
Արխիվ 16-20ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Միանում եմ գործընկերոջս՝ Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի կոչին առ այն, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն իրավական մեխանիզմներին համապատասխան: Համաձայն եմ ՌԴ-ում մարդու իրավունքների դաշնային հանձնակատարի հետ, որ անթույլատրելի է էթնիկ պատկանելիության հիմքով ատելության բորբոքումն ու ֆիզիկական բռնությունը և որ դա խաթարում է մարդու իրավունքների ու ազատությունների հիմքերը, կարող է հանգեցնել զանգվածային խախտումների և անվերականգնելի կորուստների: Մենք կապի մեջ կլինենք Ռուսաստանի գործընկերների հետ՝ մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերով»:
Հետաքրքիր է, ո՞ւմ է այս կոչը հղում պարոն Թաթոյանը, թուրքերի՞ն, որոնք առիթը բաց չեն թողնում ամեն մի հակահայկական քայլի համար, ընդուպ Ցեղասպանությունը։ Թե՞ հայերին․ բայց չտեսա՞վ, թե Հայաստանից հնչեցված խաղաղարար կոչերը ինչի հասցրեցին՝ հերթական մարտական բախումներին։

