Նոր պայմանագիր՝ երիտասարդ ֆուտբոլիստի համար
Արխիվ 16-20Կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է երկարաձգել կիսապաշտպան Անսումանե Ֆատիի հետ պայմանագիրը։
Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Ըստ աղբյուրի, ակումբը պատրաստվում է նոր ,ավելի շահավետ պայմաններով պայմանագիր առաջարկել 17-ամյա ֆուտբոլիստին և դրանով իսկ արգելք հանդիսանալ այն ակումբների համար, որոնք հետաքրքրված են Ֆատիի ծառայություններով։
Sport.es-ի փոխանցմամբ` նոր պայմանագրով կիսապաշտպանը կդադարի հանդիսանալ «Բարսելոնա Բ-ի» ֆուտբոլիստ, կբարձրանան նրա աշխատավարձն ու տրանսֆերային հրաժարագինը։
Ֆուտբոլիստն այժմ ակումբի հետ ունի համաձայնագիր,որը նախատեսված է մինչև 2022 թվականը։
Ավարտված մրցաշրջանում Ֆատին «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 24 հանդիպման, դարձել ` 7 գոլի հեղինակ։

