«Նախկին թալանչիներով» վախեցնելով, ապագգային գլոբալիստական պլանն են առաջ տանում. Լիլիթ Հովակիմյան
Արխիվ 16-20Ոմանք ողջ հայ ազգի և հատկապես Հայաստանում բնակվողների ուղեղը ռեժիմով բռնաբարել են, քարոզելով, որ ղեկավարները՝ այժմյան «նախկինները» կաշառակեր են, թալանչի են, գող են, ավելի վատն են, քան թե շատ անգամ մեր թշնամին՝ թուրքը, ադրբեջանցին: Ոմանք այդ մաղձի, թույն ու թարախի, ատելության քարոզի պատճառով հիասթափվեցին և անգամ լքեցին Հայաստանը` դառնալով պանդուխտ: Իսկ իշխանության գալուց հետո, նույն այդ ուժերը մարդկանց դարձրեցին անինքնասեր սողուն, ենթարկվող զոմբի և գործ տվող «ստուկաչ», որը զբաղվում է «հակահեղափոխական էլեմենտներ» և «նախկին թալանչիներ» ու «պիցայակերներ»-ի հայտնաբերմամբ ու հալածմամբ, քֆուր և սպառնալիք գրելով և ոստիկանական օրգանների հետ համագործակցությամբ: Այս ամենի շնորհիվ նրանք կարողացան իրականացնել երկիրը գլոբալիզացիայի ենթարկելուն և ազգայինը խեղդելուն ուղղված մի շարք միջոցառումներ: Միասեռականներին հովանավորեցին, ձայն չհանեցիք:
Դուրս եկան կաթողիկոսի և եկեղեցու դեմ, ձայն չհանեցիք: Ընդունեցին Լանզարոտեի կոնվենցիան, ձայն չհանեցիք: Ավիրեցին Հայաստանի քաղավիացիան, Հայաստանին կախման մեջ գցելով օտարներից, ձայն չհանեցիք: Դպրոցներից հանեցին Եկեղեցու պատմությունը, հետագայում այն պատմություն առարկայի մեջ ընդգրկելու պատրվակով, ձայն չհանեցիք: Հանում են դպրոցներից ռազմագիտությունը, այդ անթույլատնելի «երեխաներրին ռազսմականացնող» մասնագիտությունը, հետագայում այն ֆիզկուլտուրայի հետ կցելու պատրվակով, էլի ու էլի ձայն չհանեցիք: Փորձ է արվում այս ամենը ներկայացնելու, որպես դպրոցը «բեռնաթափելու» պլան, այնինչ սա պարզապես գլոբալիստական ապազգային պլանի մի մասն է, որը ոչ թե թեթևացնում է երեխաների ուսպլանը, այլ դարձում անազգ, անկրոն, անհայրենիք… Կրճատեցին նաև ԲՈՒՀ-երի հայոց լեզվի դասաժամերը:
Հիմա էլ հերթը եկել հասել է դպրոցական գրականության վաղ շրջանի հայ մեծերին՝ Նաղաշ Հովնաթանին, Ներսես Շնորհալուն, Մխիթար Գոշին, Վարդան Այգեկցուն, Ղևոնդ Ալիշանին և մյուսներին: Էլի ձայն չե՞ք հանելու:

