12 ֆուտբոլիստ հրաժեշտ կտա «Բարսելոնային»
Արխիվ 16-20Կատալոնական «Բարսելոնան» շարունակում է նույն ոճով գործել։ Ակումբը մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել շուրջ 12 ֆուտբոլիստի։ Այս մասին հայտնում է Marca պարբերականը։ Կատալոնացիները պատրաստվում են ստացված միջոցներով թարմացնել և ուժեղացնել թիմի կազմն, ինչը վերջին շրջանում կարծես թե այդքան էլ չի ստացվում ակումբի ղեկավարության մոտ։ Ըստ տեղեկությունների, ակումբը կլքեն դարպասապահ Նետուն, պաշտպաններ Սամուել Ումտիտին, Ժան-Կլեր Տոդիբոն, Նելսոն Սեմեդուն, Ժունիոր Ֆիրպոն, կիսապաշտպաններ Իվան Ռակիտիչը, Ֆիլիպե Կոուտինյուն, Կառլես Ալենյան, Ռաֆինյան, Արտուրո Վիդալը, հարձակվողներ Ուսման Դեմբելեն և Մարտին Բրայթվայթը, որը միայն վերջերս էր համալրել թիմի կազմը։ 2019/20 մրցաշրաջանը «Բարսելոնան» ավարտեց 2-րդ հորիզոնականում` իր ակտիվում ունենալով 82 միավոր։

