Եվրախորհրդարանի 29 պատգամավոր կոչ է անում Ադրբեջանին հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմ կիրառել

Արխիվ 16-20

Եվրոպական խորհրդարանի 29  պատգամավոր 7 գլխավոր քաղաքական խմբակցությունից հայ-ադրբեջանական սահմանին լարվածության վերաբերյալ  նամակ է հղել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելին:

Նամակը նախաձեռնել է խորհրդարանի երկրորդ ամենամեծ քաղաքական խմբակցության՝ S&D-ի անդամ կիպրացի Կոստաս Մավրդեսը։

Նամակում Եվրախորհրդարանի անդամները շեշտում են, որ Եվրամիությունը պետք է օգտագործի իր լծակները տարածաշրջանում վստահության ամրապնդման իրական և արդյունավետ  միջոցներ գործի դնելու համար և կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին կիրառել    ԵԱՀԿ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմը: Պատգամավորները  հիշեցնում են, որ Հայաստանն արդեն համաձայնել է քննարկել մեխանիզմի կիրառման մանրամասները և ընդգծում են, որ Ադրբեջանը ևս պարտավոր է դա անել։

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները կրկին իրենց աջակցությունն են հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին  և 2009 թվականի հիմնարար սկզբունքներին, որոնց թվում է նաև ժողովրդների ազատ ինքնորոշման իրավունքը: Եվրապատգամավորներն իրենց խորը մտահոգությունն են հայտնում ատելության խոսքի, պատերազմապաշտական հռետորաբանության վերաբերյալ և կոչ են անում Եվրամիությանը քայլեր ձեռնարկել այդ երևույթների դեմ։ Եվրախորհրդարանի անդամները շեշտում եմ, որ Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում։

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետեանը նամակի առնչությամբ ասաց. «Պատերազմով սպառնալու, երկուստեք մարդկային զոհերի և տառապանքի պատճառ դառնալու փոխարեն,  Ադրբեջանը պետք է հետևի պատգամավորների պահանջին և վերջապես  կիրառի վստահության ամրապնդման միջոցներ, մասնավորապես՝ ԵԱՀԿ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմը։ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակը ողջունում է ատելության խոսքի դեմ, մասնավորապես Ադրբեջանում պետական մակարդակով խրախուսվող և ահռելի չափերի հասած  հայատյացության դեմ պայքարելու Եվրապատգամավորների կոչը։ Մեր աշխատանքի գլխավոր նպատակներից է դատապարտել և բարձրաձայնել այս վտանգավոր քաղաքականության վերաբերյալ, որն  Ադրբեջանում  մի ամբողջ սերունդ է թունավորվել և փաստացիորեն մեծապես վտանգել խնդրի խաղաղ կարգավորումը»:

Ստորև ներկայացնում ենք Եվրախորհրդարանի պատգամավորների նամակը հայերեն թարգմանությամբ։

Բարձր ներկայացուցիչ/Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ

հարգելի պարոն Բորել,

2020 թվականի հուլիսի 12-ից ի վեր մենք ականատես ենք լինում համաճարակի պայմաններում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի վտանգավոր սրացման, որն արդեն հանգեցրել է ողբերգական կորուստների երկուստեք: Իրավիճակը հղի է  պատերազմի վերածվելու վտանգով, ինչը կապակայունացնի ողջ տարածաշրջանը, այսինքն՝  Եվրամիության արևելյան հարևանությունը:

Մենք մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին  և 2009 թվականի հիմնարար սկզբունքներին, այն է՝ ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը և ժողովրդների ազատ ինքնորոշման իրավունքը: Դրա հետ մեկտեղ, անհրաժեշտ է ակտիվորեն աշխատել ատելության խոսքի և  ռազմատենչ հռետորաբանության դեմ:

Անչափ կարևոր է, որ ԵՄ-ն իր լծակներն օգտագործի վստահության՝ իրական և արդյունավետ միջոցներ կիրառելու համար: Խոսքը վերաբերում է մասնավորապես ԵԱՀԿ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմին, ինչը կկանխի կողմերի երկուստեք մեղադրանքները մահաբեր հարձակումներ նախաձեռնելու վերաբերյալ: Հայաստանն արդեն համաձայնել է քննարկել մեխանիզմի մանրամասները: Ադրբեջանը ևս պարտավոր է համաձայնել:

Կողմերը պետք է անհապաղ վերսկսեն բանակցությունները և աշխատեն հակամարտության տևական և խաղաղ կարգավորման ուղղությամբ: Ակնհայտ է, որ Արցախյան հակամարտությունը  ռազմական լուծում չի կարող ունենալ: Մեր նպատակն է ունենալ խաղաղ, բարգավաճ և ապահով ԵՄ հարևանություն, և մենք պետք է հստակ քայլեր ձեռնարկենք այդ ուղղությամբ:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում