ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՑԱՎԱԼԻ ՁԱԽՈՂՈՒՄՆԵՐԸ…

Արխիվ 16-20

Մեր նախորդ՝ 20.08.2019թ  https://iravunk.com/news/91616, Արագածոտնի մարզպետը իր լիազորությունների գերազանցումով տապալում է պետական կառավարման համակարգ, 19.12.2019թ https://iravunk.com/news/100918, Արագածոտնում անիշխանություն թե՞ օրենքների ու կարգերի խեղաթյուրում, իսկ գուցե՞ բոլորը միասինհրապարակումներում անդրադարձել ենք Արագածոտնի մարզպետի սխալներին ու վրիպումներին: Նաև հույս ունենալով, որ մարզպետը կփորձի հետևություններ անել ու շտկել իրավիճակը առանձնապես հանրակրթության ոլորտում, սակայն ապարդյուն: Իրեն չի հետաքրքրում ոլորտի խնդիրները՝ ուսումնական հաստատությունների գործունեության լիարժեք ապահովումը, վերահսկումն ու կառավարումը, իրական վիճակի վերլուծությունը, առկա խնդիրների բացահայտումն ու լուծումը: Չի հետաքրքրում, որովհետև չի հասկանում ու պատկերացնում, գնահատում ու կարևորում այն, որի պատճառով էլ շատ կարճ ժամանակում կրեց հերթական խոշոր պարտությունները հենց այս ոլորտում, և կշարունակի կրել, եթե մնա էշի ականջում քնած ու հետևություններ չանի:                                                                                   

1. Երկար փնտրտուքից և չարչարումից հետո ս/թ մայիս սկզբներին գտավ ու կարգեց մարզպետարանի Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ, ըստ  իրեն, երազած մարդուն: Թվում էր թե վարչության նոր պետը կկարողանա կոլեկտիվում ստեղծել առողջ, ջերմ ու աշխատանքային մթնոլորտ, միահամուռ ուժերով լուծելու մարզի հանրակրթության խնդիրները: Ցավոք, մթնոլորտը այն աստիճանի լարվածության հասավ, որ վարչության պետը հազիվ էր պաշտոնավարել երկուսուկես ամիս իր դիմումի համաձայն ազատվեց զբաղեցրած պաշտոնից, նույնիսկ չհասցնելով ծանոթանալ կամ տեսնել դպրոցների տնօրններից շատերին:     Ըստ օդում կախված լուրերի այս ամենի մեջ ամենամեծ բաժինը կրթության բաժնի պետ Ռ. Նալբանդյանինն է, որի մասին նույնիսկ բարձրաձայնել է պարոն մարզպետը: Նախորդ հրապարակման հերոսներից է նաև այս տիկինը, և այս մասով հետևությունը թողնում ենք մարզպետին, թե ինչու է հանդուրժում նման պաշտոնյային, ո՞ր առավելությունների, կարողությունների կամ էլ հմտությունների համար: Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության ներսում լարվածության մասին խոսում ու քննարկում են մարզպետարանի մյուս վարչություններում ու բաժիններում, նաև տնօրեններից շատերը:          2. Վերջերս՝ 02.07.2020թ պետք է տեղի ունենար Աշտարակի Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի թափուր տեղի մրցույթը: Սակայն դպրոցի մանկավարժական և ծնողական խորհրդի անդամները բոյկոտեցին մրցույթը, չմասնակցելով խորհրդի նիստին, քանի որ հստակ տեղեկություն են ունեցել այն մասին, որ խորհրդի վերը նշված անդամներից մի քանիսի նկատմամբ մարզպետը փորձել է ճնշումներ իրականացնի դպրոցի տնօրենի պաշտոնում իր թեկնածուի հաղթանակը ապահովելու համար: Մրցույթի նիստերը չկայանալու պատճառով տնօրենի թափուր տեղի մրցույթին հայտ ներկայացրած երկու մասնակիցների անձնական գործերը փոխանցել են փոխվարչապետին: Դպրոցի կոլեկտիվի ճնշումների տակ դպրոցի տնօրեն է նշանակվել կոլեկտիվի ներկայացուցիչը, ափին թողնելով մարզպետի հովանավորյալին: Խոսում են, որ մարզպետը այս ամենից հետո դուրս է եկել ափերից և սկսել է ուղիներ փնտրել անցանկալի տնօրենից ազատվելու համար: Օդում կախված լուրերի համաձայն նշանակված տնօրենի և դպրոցի կոլեկտիվի թիկունքին կանգնած է ՀՀ ԱԺ պատգամավոր Ս. Մովսիսյանն ու պատգամավորի օգնական Ա. Գրիգորյանը, վերը նշված դպրոցի շախմատ առարկայի նախկին ուսուցիչը:  

Ի՞նչ հետևություններ կանի մարզպետը Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության նոր պետ ընտրելիս, / քանի որ մարզպետը շրջանցելով օրենքները, խոսում է իր քիմքին հասու հերթական ձախողակին բերելու/ շարունակելու է հանրակրթության բնագավառի հերթական ձախողումներն ու սխալները, որոնք ուղիղ հարված է մեր ապագա սերնդի ճակատին: Իսկ նոր ուսումնական տարում լուծում պահանջվող խնդիրներն էլ բավականին շատ են, որին սպասում են գրեթե 17000 աշակերտ, 3000-ին մոտ ուսուցիչ, մարզի ամբողջ հասարակությունը:        Մարզպետի կոմպլեքեսների պատճառով քանդվում է այն ամենը ինչ տարիների ընթացքում ձեռք է բերվել հանրակրթության ոլորտում:   

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում