Նիկոլ Փաշինյանի վեպը և՞ս կհասնի դպրոց
Արխիվ 16-20ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինչպես բոլորին է հայտնի նաև ստեղծագործում է:
Վերջերս «Անտարես» հրատարակչությունում լույս տեսավ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» վեպը, որտեղ ըստ հեղինակի ամփոփված են իր բանտում անցկացրած տարիների իրադարձություններն ու հույզերը:
Մեզ հասած լուրերի համաձայն` ԿԳՄՍ-ում քննարկվում է նաև Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» վեպը դպրոցական դասագրքերում ընդգրկելու հարցը:
ԿԳՄՍ-ի մեր աղբյուրը հայտնում է, որ եթե այս տարի չներառվի Փաշինյանի վեպն, ապա հաջորդ տարի այն լինելու է դպրոցական ծրագրերում:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը գրում է նաև քաղաքական հեքիաթներ, մանուկների համար:
Հայկ Գևորգյան

