Դե եկեք, համաձայնեք, էսօր ով չի տկլորվում. Աշոտ Փաշինյան
Արխիվ 16-20ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի Հայ նորագույն գրականության ամբիոնի վարիչ ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ գրում է. «Գրականություն» անկապ առարկայի նոր ծրագրի հեղինակները որոշել են, որ հայկական դպրոցի 12-դ դասարանցի պատանիները Նարեկացու «Մատյանի» փոխարեն` պիտի կարդան եւ վերլուծեն ժամանակակից գռեհկաբան արձակագիր ոմն Արմեն Օհանյանի ստեղծագործությունները։ Վայելե՛ք այս աղբը, սիրելի՛ երեխաներ»:
Ս. Գրիգորյանը մեջբերել է Ա. Օհանյանի ստեղծագործությունից մի հատված, որն ունի հետեւյալ բովանդակությունը. «Ասի տկլորվեմ, մեյդան ընկնեմ ու քո համար վերջին անգամ վառեմ Րաֆֆու կայծերը, էն անկապ երգի մեջի մոմորն էլ հետը, կենցադ խմեմ ես ամբողջ գիշեր ու ոչինչ չասեմ, բայց էնքան խոսեմ, որ քցեն ականջիդ ապահովիչները»:
Ս. Գրիգորյանի մտահոգություններին ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` ԱՇՈՏ ՓԱՇԻՆՅԱՆԸ` մասնավորապես նշելով.
«Մեր գրականությունը ոնց որ ինչ որ տեղա գնում...
Ստեղ ստեղծած տարածության մեջ «Աղբ»-ը երևի
Լօկ
Տառակույտա...
Դե եկեք համաձայնեք, էսօր ով չի տկլորվում...»:

