Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը նոր պաշտոն ունի
Արխիվ 16-20ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ընտրվել է «Միացյալ մեքենաշինական գործարանների» տնօրենների խորհրդի նախագահ:
«ՄՄԳ խումբը ռազմավարական կարևոր գործընկեր է «Գազպրոմբանկի» համար: Խմբի զարգացումը, այդ թվում՝ բիզնեսի նոր ուղղությունների, մեր առանցքային առաջնահերթություններից է: Առաջադրված խնդիրների հաջող լուծման համար որոշում է ընդունվել տնօրենների խորհրդի նոր կազմ ձևավորել, որի նախագահ է ընտրվել Կարեն Կարապետյանը»,- հայտարարել է «Գազպրոմբանկի» վարչության նախագահի տեղակալ Տիգրան Խաչատուրովը:

