Ճիշտ պահին կլինի վճռական հարվածը. Սարգիս Ավետիսյան
Արխիվ 16-20«Համերաշխություն» կուսակցության նախագահ ՍԱՐԳԻՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է. «Հարգելի՛ հայրենակիցներ, կարծում եմ՝ մենք արդեն լավ պատկերացնում ենք, թե ուր ենք հասել․ Թուրքիան մեզ արդեն ուղղակիորեն սպառնում է, Ադրբեջանի մասին էլ չեմ խոսում, ռուսները մեր նկատմամբ ունեն արհամարհական վերաբերմունք, որը կարող է վերածվել անտարբերության։ Դրանից հետո մեր ֆիզիկական գոյությունը կդրվի մեծ հարցականի տակ։ Սա՞ էր մեր ուզածը։ Մենք պատրա՞ստ ենք մեր սխալները ուղղել։ Գիտեք, ինձ մոտենում են մարդիկ, որոնք ասում են՝ այո, սխալ ենք գործել, բայց ինչ անենք, ոնց ուղղենք, խոսելու ժամանակն ավարտվել է, պետք է գործել, սպասում ենք ընդդիմության խոսքին։ Ուզում եմ հավաստիացնել, որ ամեն ինչ գտնվում է վերահսկողության տակ և ճիշտ պահին կլինի վճռական հարվածը, որի արդյունքում մենք կունենանք այն Հայաստանը, որը կլինի համերաշխ, ապահով և կանխատեսելի։Աստված մեզ պահապան»։

