Ո՞ւմ օգնությամբ է Նիկոլ Փաշինյանն ընդունվել համալսարան
Արխիվ 16-20Երեկ Գևորգ Էմին-Տերյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որում մասնավորապես ասված է.
«Բոլորը գիտեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԵՊՀ-ն ավարտել-չավարտելու պատմությունը, բայց քչերը գիտեն ընդունվելու պատմությունը։
1991 թվականի ամռանը, երբ Հայաստանը դեռ խորհրդարանական էր, իսկ վարչապետը Վազգեն Մանուկյանն էր, տեղի ունեցան աննախադեպ ընդունելության քննություններ։ Բավարար գնահատականներ ստացած, բայց չընդունված դիմորդները սկսեցին Կառավարության դիմաց նստացույց անել, ինչից հետ վարչապետի հրամանով, բոլոր նրանք, որոնք բավարար գնահատականներ էին ստացել, բայց չէին հաղթահարել մրցույթը, հրամանագրվեցին որպես ուսանողներ։
Նիկոլ Փաշինյանն այդ ուսանողներից մեկն էր»:

Սակայն Գևորգ Էմին-Տերյանը չի նշել մի կարևոր և ուշագրավ փաստ.
Նիկոլ Փաշինյանը, երբ ընդունվում էր ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, այդ տարիներին ֆակուլտետի դեկանը Բ.Գ.Թ պրոֆեսոր Գառնիկ Անանյանն էր: Գառնիկ Անանյանը ևս ծնվել է Իջևան քաղաքում, վերջինս Նիկոլ Փաշինյանի հոր` Վովա Փաշինյանի մանկության ընկերն էր: Իջևան քաղաքում պտտվող լուրերի համաձայն, Նիկոլ Փաշինյանին համալսարան ընդունել են հենց Գառնիկ Անանյանի միջնորդությամբ, քանի որ Նիկոլը երբեք էլ չի փայլել իր գիտելիքներով, իսկ դպրոցում սովորել է բավականին ցածր առաջադիմությամբ:
Մեր աղբյուրը նաև հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանը ընդունվելով համալսարան, անմիջապես մոռանում է Գառնիկ Անանյանի արած մեծ լավությունն, այն է ` իրեն համալսարան ընդունելու հանգամանքը, ու սկսում է բացասական հոդվածներ գրել Գառնիկ Անանյանի քրոջ, երջանկահիշատակ Ջեմմա Անանյանի մասին, որն այդ տարիներին Իջևանի շրջկոմի քարտուղարն էր:
Ու ահա, երբ Նիկոլ Փաշինյանն արդեն 5-րդ կուրսում էր սովորում, ըստ մեր տեղեկությունների եւ շրջանառվող լուրերի, համալսարանից դուրս է մնում Գառնիկ Անանյանի հետ ունեցած վեճի արդյունքում:
Հայկ Գևորգյան

