Ո՞ր ժամանակակից գրողները կփոխարինեն Նարեկացուն
Արխիվ 16-20Ինչպես արդեն տեղեկացանք, հանրակրթական դպրոցում «Գրականություն» առարկայի նոր չափորոշիչների ծրագրերի նախագծում հանվել է «Հայ Գրականություն» առարկայի «հայ» բառը, սակայն այս ամենը դեռ ամենը չէ:
Պարզվում է, որ դպրոցական ծրագրերից դուրս է գալիս օրինակ Նարեկացու « Մատյան ողբերգություն» ստեղծագործությունն առհասարակ, իսկ ուշագրավ է այն, որ Նարեկացուն փախարինելու են գալիս այնպիսի ժամանակակից գրողներ, որոնց գրական ստեղծագործությունները ստորև.
Արամ Պաչյան ԹԱՓԱՆՑԻԿ ՇՇԵՐ
Ինչու՞ են, մարդիկ օղի խմում:
Խմում են, որ աշխարհի բոլոր երեխաները լաց լինեն:
խմում են, որ թթու վարունգ ուտեն:
խմում են, որ մեռածներին ու աստծուն հիշեն:
խմում են, որ խմեն:
խմում են, որ մարդ սպանեն:
խմում են, որ սիրեն
խմում են, որ ծեծեն:
խմում են, որ մոռանան:
խմում են, որ ապրեն:
Արմեն Հայաստանցի
Ասի տկլորվեմ, մեյդան ընկնեմ ու քո համար վերջին անգամ վառեմ Րաֆֆու կայծերը, էն անկապ երգի մեջի մոմորն էլ հետը, կենցադ խմեմ ես ամբողջ գիշեր ու ոչինչ չասեմ, բայց էնքան խոսեմ, որ քցեն ականջիդ ապահովիչները:
Հ.Գ Մեկնաբանությունները թողնում ենք ձեզ, հարգելի ընթերցող...
Հայկ Գևորգյան

