Մենք նահանջելու տեղ չունենք` այդ կամքի ու դրա բարձր գիտակցումը մեզ մղում է ապրել ու արարել.Կոտայքի թեմի առաջնորդ Տ. ԱՌԱՔԵԼ արքեպիսկոպոս ՔԱՐԱՄՅԱՆ

Արխիվ 16-20

Հոգեւորականները, ինչպես մեր պատմության ողջ ընթացքում, այսօր էլ կանգնած են մեր  զինվորների կողքին: «Հակառակորդի սադրիչ գործողությունները չեն կարող ազդել մեր ներդաշնակության վրա ու ընդհատել մեր կյանքի ռիթմը: Մենք նահանջելու տեղ չունենք: Հետեւաբար, այդ կամքի ու դրա բարձր գիտակցումը թե՛ պատերազմի, թե՛ խաղաղության ժամանակ մեզ մղում է ապրելու՝ արարելով առանց վախի ու տագնապի, այդուհանդերձ, միշտ մտահոգություն ունենալով, որ խաղաղությունն ինչ-որ պահի կարող է խաթարվել»: «Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով սահմանային իրավիճակին, ասաց Հայ առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Տ. ԱՌԱՔԵԼ արքեպիսկոպոս ՔԱՐԱՄՅԱՆԸ` ընդգծելով.

- Պետության զորությունն ու հզորությունը կապված չէ իր զենքի տեսակից, ազգաբնակչության կամ զինվորների քանակից: Ո՛չ, պետության հզորությունը կապված է միայն զինվորի մարտունակ ոգուց, որը տավուշյան մարտերի ժամանակ մեկ անգամ եւս ապացուցեցին մեր զինվորները: Մեր մարտունակ ոգին դարերի ընթացքում` Ավարայրից մինչեւ Սարդարապատ, Արցախից մինչեւ մեր օրերը, սերնդեսերունդ է փոխանցվել: Հայի աննկուն ոգին չունի աշխարհում եւ ոչ մի ազգ: Ճիշտ է, հայ ազգը իր բնավորությամբ, իր կեցվածքով բարի է, մարդասեր է, հայի կրծքի մեջ բաբախում է բարության ոգին, բայց այդ բարության ոգին ապրում է այնքան ժամանակ, մինչեւ որ ամեն ինչ խաղաղ է: Բայց Աստված մի արասցե,որ հային մեկը ձեռնոց նետի: Եթե ուզում են մեզ հետ պատերազմել, մեր հողն ու սրբությունները ավերել, յուրացնել, ուրեմն թող վստահ լինեն, որ հայի բարի ոգին միանգամից վերափոխվում եւ առյուծի քաջությամբ մարտնչում է իր հողի, իր ջրի համար: Եվ պատահական չէր, որ Ավարայրի դաշտում, երբ Վարդանը հրավիրում է բոլորին, որ պատերազմի գնան, մեր հայ հոգեւորականները Ղեւոնդ երեցի գլխավորությամբ ասացին. «Ո՛չ հուրը, ո՛չ ջուրը` ո՛չ մի դառնություն մեզ չի կարող փոխել»: Նույն այդ ոգով ապրում ու առաջնորդվում ենք նաեւ այսօր: Եվ տավուշյան վերջին մարտերը ցույց տվեցին, որ հայը ցանկացած պահի պատրատ է թշնամուն արժանի հակահարված տալ եւ ծանր կորուստներով հետ շպրտել: Ես, որպես հոգեւորական, միայն մեկ պատգամ ունեմ. Օրհնվեք Դուք, հերո՛ս տղաներ` շարքայինից մինչեւ գեներալ, Աստծո, եկեղեցու հետ լինեք: Աստծո սիրո եւ Ձեր մարտական ոգու առաջ անզոր են թշնամու ե՛ւ սուրը, ե՛ւ թուրը: Տիրոջ օրհնությունը Ձեզ հետ` Աստված պահապան հայ զինվորին, հայ սպային, մեր սահմաններին: Հիշեք, լույսը միշտ էլ ցրում է խավարը, մենք միշտ էլ հաղթելու ենք հերոս տղաներ:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում