ԲԱՄԲԱՍԱՆՔ
Արխիվ 16-20Ինչպես հայտնի է, դեռ 2018-ին նախարար Հակոբ Արշակյանը հանդիսավորապես հայտարարել էր, որ բանակցություններ է վարում «Paypal» էլեկտրոնային վճարային համակարգի վճարային համակարգի հետ` այն Հայաստանում լիարժեք գործող դարձնելու համար: Իսկ 2019-ի հոկտեմբերի սկզբին նախարարը ԱՄՆ հայամետ կոնգրեսական Ֆրենկ Փալոնին է ներկայացրել «Google maps»-ի անճշտությունները ինչպես ՀՀ, այնպես էլ Արցախի տարածքում, «Youtube»-ի որոշ ֆունկցիաների անհասանելիությանը, «Paypal»-ի` Հայաստանում լիարժեք կիրառելիությանն առնչվող մի շարք հարցեր` հաշվի առնելով, որ կոնգրեսմենը ի պաշտոնե ինտենսիվ շփումներ ունի նշված կորպորացիաների ղեկավարության հետ: Սակայն մինչ օրս այդ հարցերից ոչ մեկն էլ չի լուծվել, եւ ըստ վստահելի աղբյուրի` մեղավորը ամենեւին էլ այդ ամերիկյան կորպորացիաները չեն: Ըդհակառակը` Ֆրենկ Փալոնն արդյունավետ կատարել էր իր առաքելությունը, սակայն, մեր աղբյուրի խոսքով, Նիկոլը կարգադրել էր «ստոպ-կռան» քաշել, քանի որ մենիշխանության ձգտող ֆյուրերիկն անթույլատրալելի համարեց «Paypal»-ի լիարժեք գործելը ՀՀ-ում, քանզի դա կխարխլի քաղաքացիների տոտալ ֆինանսական վերահսկողության իր մարմաջը: Հայկական «Youtube» նա չի ուզում, որպեսզի դրա միջոցով ԶԼՄ-ները լրացուցիչ փող չաշխատեն, «Google maps»-ի քարտեզների ճշտումը համարեց Ալիեւի հետ հարաբերություններ փչացնելու սպառնալիք:

